Պրեմիերա. «Սարերի հովին մեռնեմ» հայկական ժողովրդական երգը՝ Վիգեն Հովսեփյանի և Հովարդ Էնստադի կատարմամբ:
Երիտասարդ տաղանդաշատ երաժիշտ Վիգեն Հովսեփյանը ծնվել և մեծացել է Երևանում, վերջին տարիներին ապրել և ստեղծագործել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում, մասնակցել բազում մշակութային միջոցառումների:
Տիրապետելով մի քանի երաժշտական գործիքների՝ Վիգենը նաև հիանալի ձայն ունի: «Սարերի հովին մեռնեմ» երգի տեսահոլովակում նրան նվագակցում են Կատալոնիայում բնակվող նորվեգացի թավջութակահար Հովարդ Էնստադը, ինչպես նաև Barcelona Ethnic Band-ի ֆլեյտահարուհի Էստելա Բրոտոն:
Վայելե՛նք գեղեցիկ այս կատարումը: