Ապրելակերպ

Մի՞թե ծիծաղն ընդունակ է դրան

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Եթե դուք հերթական անգամ մոռացել եք, թե որտեղ եք դրել ձեր տան կամ մեքենայի բանալիները, ուրեմն փորձեք լիաթոք ծիծաղել:

ԱՄՆ-ի փորձագետները պարզել են, որ ծիծաղը օգնում և ստիպում է մարդկային ուղեղին ավելի լավ աշխատել` ակտիվացնելով ուղեղի կարճատև հիշողությունը:

Ամերիկյան Լոմա Լինդա Համալսարանի գիտնականները իրականացրել են մի փոքր ուսումնասիրություն, որին մասնակցել են 20 նորմալ և առողջ մեծահասակներ: Նրանց բոլորին ցուցադրել են 20 րոպեանոց մի զվարճալի տեսանյութ, որից հետո նրանց տրվել է հիշողության թեստեր:

Մասնակիցներից վերցրել են նաև թքի նմուշներ` սթրեսի հորմոնները ուսումնասիրելու համար: Պարզվել է, որ զվարճալի տեսանյութ դիտողների խմբում կարճ հիշողության թեստերի արդյունքները ցույց են տվել առավել տպավորիչ արդյունքներ:

Բացի այդ, նույն կամավորների մոտ նկատվում է սթրեսի նվազման մակարդակ, ինչն էլ նպաստում է հիշողության ամրապնդմանը:

Ըստ հետազոտողների, որքան ցածր է մարդու սթրեսի հավանականության աստիճանը, այնքան լավ է աշխատում նրա հիշողությունը: Սրանով են պայմանավորված այն անհավանական պատմությունները, երբ քննության համար ամենալավ պատրաստված ուսանողները հանկարծակի մոռանում են այն ամենը, ինչ սովորել են մի քանի օրերի ընթացքում:

Մի փոքր ծիծաղը կարող է բարձրացնել էնդորֆինի մակարդակը արյան մեջ` ուղարկելով ուղեղին դոֆամիններ և պատճառելով մարդուն սիրո ու քաջալերանքի զգացողություն:

Սա էլ իր հերթին նպաստում է մեր իմունային համակարգին ավելի լավ աշխատել` փոխելով ուղեղի էլեկտրական ալիքի գործունեությունը, որը և ապահովում է հիշողության ամրապնդումը:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: