Ապրելակերպ

Չարլի Չապլին. «Հիմարություն»

Չարլի Չապլինի մտքերից…

Ես կարծում եմ՝ հիմարություն անելը մարդկային չէ, չնայած որ հիմարությունը մարդկանց հետ է ապրում:

Նա փախել է «խավարից» և ապաստան է խնդրել մարդկանցից: Եվ մարդը՝ լինելով «բարի» արարած, նրան ապաստան է տվել: Հիմարությունը հյուր է բոլորիս կյանքում, բայց ոչ մի դեպքում այն չպետք է լինի մեր «տան տերը»:
charlie-chaplin-sleepingՄարդը պետք է միշտ իր հյուրին հիշեցնի, որ տան տերը և որոշումներ կայացնողը միմիայն ինքն է: Միակ վտանգը մարդկության համար այն է, երբ իր դիրքերը զիջում է «հյուրին»՝ հիմարությանը, և ամենավտանգավորը այն է, երբ մարդը սկսում է կատարել նրա կամքը: Դե, հիմարն ի՞նչ կարող է թելադրել, թե ոչ հիմարություն, այս դեպքում մարդուն մնում է միայն հնազանդվելով այն կատարել:

«Բարի արարած, մի եղիր չափից շատ բարի, քանի որ այս կյանքում կան նաև մարդկության համար թշնամիներ, որոնք փորձում են օգտվել քո իսկ «բարությունից»: Իսկ այդ թշնամիները, շատ հաճախ աննկատ, դարձել են մեր կյանքի անբաժան «բարեկամները», որոնցից են՝ նախանձը, հպարտությունը, գոռոզությունը, չարությունը, կռիվները, ատելությունը, դավաճանությունը, մարդասպանությունը… և այլն»:

Այն բարեկամն, ով փչացնում է քո կյանքը, արդյո՞ք նա քո բարին կամեցողն է, ի՞նչ ես կարծում: Չարլի Չապլին

Մեծ վարպետի մասին՝ մի քանի խոսքով

happy-birthday-charlie-chaplinՍըր Չարլզ Սպենսեր «Չարլի» Չապլին (ապրիլի 16, 1889թ. – դեկտեմբերի 25, 1977թ.), անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը։

Չապլինը իր շատ ֆիլմերի համար գրել է սցենար, խմբագրել, մարմնավորել կերպարներ և հանդես եկել որպես ռեժիսոր, պրոդյուսեր և երգահան։

1972 թվականին, որպես իր աշխատանքի նոր գնահատանք, Չապլինին տրվել է Ակադեմիական մրցանակ՝ «Իր դարաշրջանում կինեմատոգրաֆիան արվեստ դարձնելու անասելի ջանքերի համար»։

Ահա՛ նա. թե ինչպիսի վարպետ է, ինքներդ դատեք:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: