Փիլիսոփայություն

Ո՞րն է Ձեզ համար իսկական ազատությունը

Շրջանակը ոչ թե գեղեցկացնում, այլ ընդգծում է նկարի գեղեցկությունը:

Ճիշտ այդպես էլ Էթիկայի կանոնների պահպանումը՝ ավելի գրավիչ և արտահայտիչ է դարձնում մարդու իրական գեղեցկությունը:

Ինչպես ամենագեղեցիկ նկարն առանց «Շրջանակի» է կորցնում  իր իսկ սեփական գեղեցկությունը, ճիշտ այդպես էլ «Մարդը»՝  ինչքան էլ լինի գեղեցիկ, բայց չունենա իր կյանքում բարոյականության՝ «Էթիկայի» կանոնները, միևնույն է նա կկորցնի իր իրական «Գեղեցկությունը»:

Հիմա հասկանու՞մ եք՝ ինչքան վտանգավոր է այն մարդը, ով ինքն իրեն զսպել չգիտի, ով չի տիրապետում բարոյական՝ էթկիայի նորմերին:

Կա մոլորություն Էթիկայի գիտության մասին, որը սահմանափակում է մարդուն: Էթիկան ոչ թե  սահմանփակում է, այլ հավաքում մարդուն՝ պահելով նրան բարոյական շրջանակի, սահմանների մեջ: Պատճառն այն է, որ մադու սահմանները ավարտվում են այնտեղ, որտեղից սկսվում է դիմացինի սահմանները:

Մարդու անսահմանությունը անսահման է սահմանների մեջ:

Անգամ Աստված «անսահման» ծովը դրեց սահմանների մեջ, որպեսզի երկիրը կարողանար պտղաբերել:

  • Լինելով գեղեցիկ, բայց չլինելով բարոյական, մարդ արարածը դառնում է կեղծ՝ սպառնալով վտանգ հասարակությանը: Մ.Գորկի
  • Մարդը ստեղծված է հասարակության համար: Նա ընդունակ չէ և քաջություն չունի ապրել միայնակ: Ինչպես նաև մարդը՝ ապրելով այդ հասարակության մեջ,  պետք է քաջություն ունենա մարդ մնալու: Ու. Բլեքսթոուն
  • Մարդիկ երբեք չեն լինում ո՛չ չափազանց լավ, ո՛չ չափազանց վատ: Այլ լինում են չափազանց դաստիարակված: Ֆ. Լարոշֆուկո
  • Մենք այնպիսինն ենք, ինչպիսի արտաքինով ծնվում ենք: Բայց դառնում ենք այնպիսին, ինչպիսին ցանկանում ենք: Հետևաբար լավ կամ վատ մարդ լինելը միայն մարդու որոշումն է: Արիստոտել 
  • Բոլոր հարաբերություններում մարդը մարդուն անհրաժեշտ է, բայց այդ հարաբերություններում խիստ անհրաժեշտ է նաև մարդկային բարոյականությունը: Տ. Գ. Շևչենկո

Լինենք բարոյական նորմերի շրջանակի մեջ, այն մեզ ամենևին չի սահմանափակում, այլ միմիայն գեղեցկացնում և ընդգծում է:

Հիշենք միասին, որ ամեն բան ճիշտ և գեղեցիկ է միայն բարոյականության՝ էթիկայի սահմանների մեջ:

Ի՞նչը մարդուն կարող է ավելի գեղեցկացնել, եթե ոչ իրական ազատությունը: Իրական ազատությունը լինում է սահմաններով, որն էլ տալիս է մարդուն անսահմանություն:

Անգամ Հովհաննես Այվազովսկին՝ իր նկարների մասին, արտահայտվել է ճիշտ նույն ձևով: «Ես ինքս եմ վախենում իմ նկարած ծովի ալիքներից այնքան ժամանակ, մինչև նրանց չեմ դնում շրջանակի մեջ»:

 

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: