Սնունդ

Ծանո՞թ ես արդյոք բանանի օգտակարությանը

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Լատիներեն բանանը կոչվում է «musa sapientum», որը թարգմանաբար նշանակում է «իմաստուն մարդու միրգ»:

Բանանը հայտնի է իր օգտակար և բուժիչ հատկություններով: 1 բանանը պարունակում է մինչև 300մգ կալիում, որն օգնում է պայքարել բարձր ճնշման դեմ և ամրացնում է սրտամկանը:

Պարունակում է նաև մագնեզիում, պղինձ, երկաթ, Ֆոսֆոր: Այն նաև բարերար ազդեցություն է թողնում սրտի աշխատանքի վրա:
Պարունակում է վիտամիններ` C, մեծ քանակի B6, որը լավ տրամադրության պատասխանատուն է: Այս միրգն ամրացնում է դիմադրողականությունը, կանխում մաշկի ծերացումը, ազատում է սթրեսից, անքնությունից, ամրացնում է մազերը, երկաթի մեծ քանակը բարձրացնում է հեմոգլոբինը:
Եթե ցանկանում ես թողնել ծխելը՝ մասնագետները խորհուրդ են տալիս բանան ուտել, այն պայքարում է նիկոտինի դեմ:
Բանանները լինում են ոչ միայն դեղին, այլ նաև կարմիր: Վերջիններս ավելի նուրբ են և տեղափոխում չեն սիրում:

Karmir-banan-

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: