Փիլիսոփայություն

Դու՞ք էլ եք կարծում, որ փողը «ձեռքի կեղտ է»

Մի մեծահարուստի պատմություն

Մոտ 10 տարի ընդմիջումից հետո, վաղեմի ընկերները նորից իրար հետ հանդիպում են: Ընկերներից մեկը բավականի հարուստ էր, նրա կարողությունը անցնում էր 1 մլրդ-ից: Տեսնելով նրա հասարակ պահվածքը, վերաբերմունքը, անգամ շրջապատի մարդիկ էին զարմանում: Ընկերը նկատելով, որ այդքան հարուստ լինելով, իր ընկերը ոչնչով չի փոխվել և զարմացած արտահայտվում է….

– Ես կարծում էի, որ հարստությունը շատ վատ բան է, բայց քեզ հետևելով հասկանում եմ, որ այն այդքան էլ վտանգավոր չէ, ինչքան մեզ նկարագրում էին: Խնդրում եմ, կասես թե ինչպես է, որ այն չի հասցրել քեզ կործանի, ունենալով այդքան մեծ չափի կարողություն: Ինչպես շատ մարդկանց մոտ է լինում:

Հարուստը ընկերը, քմծիծաղ տալով, պատասխանում է.

– Գիտե՞ս, ես էլ այն մնացած մարդկանց նման կարող եմ կործանվել, դա բոլորին է սպառնում, բայց մի պայմանով. եթե իմ դիրքերը զիջեմ: Երբ Աստված ամեն բան ստեղծեց, երկիրը իր ողջ ունեցվածքով, հարստությունով, այդ ամենը մեզ՝ մարդկանց համար ստեղծեց, և ոչ թե մեզ հարստության համար ստեղծեց: Ուշադրություն դարձրու, կա մեծ տարբերություն, թե ով ում համար է, և ով ում պետք է ծառայի:

Ծառան միշտ կատարում է իր տիրոջ կամքը, անկախ նրանից թե դա իրեն դուր է գալիս թե ոչ: Աստված մեզ ունեցվածքի վրա իշխան է կարգել և ունեցվածքն պետք է ծառայի մեզ, կատարի մեր կամքը և ոչ մի դեպքում չպետք է լինի հակառակը, իսկ լինելու դեպքում էլ մենք ականատես ենք լինում բազում հիմարությունների, և այդտեղից էլ գալիս է այն միտքը, թե հարստությունը շատ վտանգավոր մի բան է:

Փողը միշտ պետք է լինի մեր գրպաններում և ոչ թե մեր գլխում, «սրտերում», գրպանն է իր իսկական տեղը:

Մեր գլխում պետք է ծագի բարի, ճիշտ, հանճարեղ մտքեր, իսկ մեր գրպանի պարունակությունը՝ փողը պետք է վազի այդ մտքերը իրականացնելու, քանի որ նա է ծառան, նրան պե՛տք է հնազանդեցնել մեր բարի կամքին:

Անել վատը թե լավը դա փող չի որոշում, այլ մարդը:

Մենք երկու դեպքերում էլ պետք է շատ զգուշ լինենք:

1-ին դեպքում, որ այն մեզ չիշխի, որպեսզի չկատարենք իր կամքը:
2-րդ դեպքում, որ այն մեզ հնազանդվի, որպեսզի ճշգրիտ կատարի մեր կամքը:

  • Փողը շատ վտանգավոր տեր է և նաև շատ անհնազանդ ծառա: Նրա տեղը մեր գրպաններում է և ոչ թե մեր գլխում:
  • Փողը լավ միջոց է մարդուն բացահայտելու:
  • Տուր մարդուն հնրավորություն հարստանալու, նա էլ քեզ կտա հնարավորություն իրեն ճանաչելու:
  • Մարդու իրական բնավորության գծերը բացահայտողը, դա արծաթն ու ոսկին են: 

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: