Ճամփորդություն Պատմություն

Ինչու՞ են բազմահազար զբոսաշրջիկներ այցելում Երուսաղեմ

Երուսաղեմն անկասկած  աշխարհի ամենահայտնի և սրբազան համարվող քաղաքներից մեկն է:

Տարածքի բառացիորեն ամեն մի մետրը կապված է պատմական որևէ իրադարձության կամ քրիստոնեության գլխավոր գրքի որևէ հատվածի հետ:  Մոտ 4000 տարվա պատմություն ունեցող այդ բնակավայրը դարերի ընթացքում դարձել է սուրբ վայր  հուդայականության և քրիստոնեության համար: Նաև այդ պատճառով է, որ Իսրայելն այսօր խոշոր տուրիստական կենտրոն է:

Եվ դա չնայած այն հանգամանքին, որ ստեղծման օրվանից պետությունը ներքաշվում է պատերազմական գործողությունների մեջ: Այսօր զբոսաշրջությունը և ուխտագնացությունն ապահովում է երկրի եկամուտների զգալի մասը: Չնայած բնական պաշարների խիստ սակավության Իսրայելը պատկանում է արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքին:

Երկիրը զբաղեցնում է ավելի փոքր տարածք քան Հայաստանը, իսկ բնակչության թիվը մոտ 7,5 մլն է: Այնտեղ ապրում են հիմնականում հրեաներ և արաբներ ինչպես նաև էթնիկ բազմաթիվ փոքրամասնություններ, որոնք բոլորը ըստ գործող օրենքների ունեն հավասար իրավունքներ:

Իսրայելն ունի գեղեցիկ բնություն, ելք դեպի երեք ծով, և մշակույթային հարուստ ժառանգություն: Սակայն երկրի գլխավոր տեսարժան վայրը անկասկած Երուսաղեմն է: Երուսաղեմը ունի մոտ 3,5 հազարամյա պատմություն: Մայրաքաղաքը հիշեցնում է բացօդյա թանգարանի, որտեղ ամեն ինչ պահպանվում է այնպես ինչպես եղել է 100 ամյակներ կամ 1000 ամյակներ առաջ:

Հրեաների գլխավոր սրբավայրերից է Լացի պատը:

Իրականում դա Սողոմոն արքայի տաճարի արևմտյան պատն է, որը կանգուն է մնացել մինչ օրս: Սողոմոնը, երբ սկսեց տաճարի կառուցումը հրամայեց բոլոր բնակիչներին իրենց ավանդն ունենան այս գործում: Հարուստները գումար տվեցին և բանվորներ վարձեցին, իսկ աղքատներին, ովքեր չէին կարողանում ոչինչ նվիրաբերել նրանց բաժին հասավ հենց արևմտյան պատը կառուցելը:

Ըստ ավանդության, երբ շինարարությունն ավարտվեց երկնքից իջան հրեշտակներ և հայտնեցին, որ այդ պատը չի քանդվելու, որովհետև կառուցված է չքավորների ուժերով: Հայտնի է, որ տարբեր երկրներում ապրող հրեաները աղոթելիս շրջվում են դեպի Իսրայել, Իսրայելում բնակվողները՝ դեմքով դեպի Երուսաղեմ, իսկ Երուսաղեմի հրեաները՝ դեմքով դեպի պատը:

Առհասարակ պատին մոտենում են ծածկված գլխով ինչի համար մոտակայքում կարելի է վերցնել կիպաներ:

Ընդունված է պատի անցքերի մեջ թողնել գրություններ Աստծուն հասցեագրված խնդրանքներով, որոնք ինչպես ասում են հրեաները` այս ճանապարհով ավելի շուտ են հասնում Տիրոջը: Յուրանքնաչյուրն Աստծուց ինչ-որ բան է խնդրում ու եթե հրեաների համար դա կարևոր արարողություն է, ապա մյուսների համար ավելի շատ ավանդույթի տուրք է:

Wailing_Wall_Jerusalem_Victor_2011_-1-2

Մայրաքաղաքի ամենահին թաղամասը Դավիթ թագավորի քաղաքն է:

Մ.թ.ա. մոտավորապես 10-րդ դարում Դավիթը միավորեց իսրայելական ցեղերը և գրավեց Երուսաղեմը: Նա այնտեղ տեղափոխեց իր նստավայրը և այն դարձրեց հրեաների կրոնական կենտրոն: Մոտ 3000 տարվա պատմություն ունեցող այդ բնակավայրում մինչև օրս կատարում են պեղումներ և նորանոր վկայություններ գտնում հին ժամանակների մասին:

Այդ տեղը հայտնի է Դավիթ Անհաղթի սարկովագով, որը պահվում է կառույցի ներքնահարկում:

Ընդունված է, որ սարկովագին կանայք և տղամարդիկ մոտենան առանձին մուտքով: Թեպետ արքայի գերեզմանի տեղի մասին վեճերը չեն դադարել և շատերի համոզմամբ հենց այդտեղ է իր վերջին հանգիստը գտել երկրի բոլոր ժամանակների ամենահայտնի ղեկավարը: Մահմեդականները, որոնք Դավթին ընդունում են  որպես մարգարե, 16-րդ դարում զավթել են այդ կառույցը և մինչև 1948 թվականը արգելել են հրեաներին և քրիստոնյաներին մուտք գործել սրբավայր:

Բայց քրիստոնյաներին առաջին հերթին հետաքրքրում է ոսկե ծառը և այն սրահը` որտեղ կայացել է խորհրդավոր ընթրիքը: Կառույցը չի պատկանում ոչ մի եկեղեցու: Այն պետության սեփականությունն է, իսկ մուտքն ազատ է բոլորի համար: Սրահում` այն քարի վրա, որտեղ ընթրիքի ժամանակ բազմել էր Հիսուսը, տեղադրված է ոսկե ծառը, այն ձիթենի է որին այն փաթաթված է խաղողի վազը: Ծառը՝ ըստ քրիստոնեական մեկնաբանության, խորհրդանշում է ընթրիքի ժամանակ աշակերտների միջև բաժանված հացը և գինին: Այն է Հիսուսի արյունը և մարմինը:

Հանրահայտ Սուրբ Պետրոս եկեղեցին զարդարված է խորհրդանշական աքաղաղով

Շատերը գիտեն պատմությունն այն մասին, որ Հիսուսի աշակերտը` Պետրոսը մինչև աքլորի առավոտյան կանչը երեք անգամ ուրանում է իր ուսուցչին: Սրբավայրի բակում  գտնվող քանդակը պատկերում է հենց այդ իրադարձությունը: Եկեղեցին խորհրդանշում է աքաղաղի կանչը և Պետրոս առաքյալի կողմից իր սխալի գիտակցումը և զղջումը:Israel-012-2

P1010683

Հայր մեր անունով պատմական հուշարձանը կառուցված է այն վայրում, որտեղ Հիսուսը իր աշակերտներին սովորեցրել է քրիստոնեության հիմնական աղոթքներից մեկը`  Հայր մերը: Վերջինիս տեքստը տարբեր լեզուներով փակցված է համալիրի պատերին: Կառույցի ստեղծման օրվանից արձանագրությունների թիվը ավելացել է՝ հասնելով մոտ 150-ի: Եվ բնականաբար այնտեղ կա հայերենով գրված Հայր մերը:

Գետցեմանիան պարտեզը հիշատակվում է Աստվածաշնչում և հայտնի է նրանով, որ հաճախ այնտեղ է իր աշակերտների հետ հանդիպել և զրույցներ վարել Հիսուսը: Պարտեզում են գտնվում հին ձիթենիները, որոնք ավելի քան 2000 տարեկան են: Քրիստոնյաները հատուկ վերաբերմունք ունեն դրանց նկատմամբ, որովհետև համարվում է, որ ձիթենիները Աստվածածնչյան իրադարձությունների ականատեսներն են:330px-Jerusalem_Gethsemane_tango7174

Հեղինակի մասին

Սոնա Վարդանյան

Սոնա Վարդանյան

Սովորում է Երևանի Պետական հումանիտար քոլեջի «Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բաժնում: Սիրում է զբաղվել զբոսաշրջությամբ, կազմակերպել արշավներ և էքսկուրսիաներ, շփվել տարբեր ազգությունների մարդկանց հետ: