Ապշեցնող

Ամենա-ների թոփ 10

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Ամենաշատ լեզուներ իմացող անձնավորությունը եղել է կարդինալ Ջուզեպե Մեդզոֆիատին (1774-1848), որն իր ժամանակին եղել է Վատիկանի ավագ գրադարանավարը: Նա թարգմանություններ է արել 114 լեզվից և 72 բարբառից, վարժ խոսել 39 լեզվով, մասնակի տիրապետել 11-ին, հասկացել է 20 լեզու և բարբառ:

Ամենաերկար ճառն աշխարհում արտասանել է ամերիկյան սենատոր Ռալֆ Ռեսկին: Նա ճառը սկսել է 1968 թվականի ապրիլի 3-ին` կեսօրին, և վերջացրել է ապրիլի 5-ին` առավոտյան ժամը 3-ին: Նրա ելույթի թեման այն նախագծի քննադատությունն էր, որը վերաբերում էր ակնոցների համար վճարելու կարգին:

Ամենաերկար նախադասությունը Վիկտոր Հյուգոյի «Թշվառներ» վեպում է: Այն կազմված է 823 բառից, որոնք միմյանցից բաժանված են 93 ստորակետով, 57 կետ-գծով և 4 գծիկով:

Ամենամեծ գրադարանն աշխարհում ԱՄՆ-ի կոնգրեսի գրադարանն է Վաշինգտոնում: Այստեղ պահվում է 60 միլիոն կտոր գիրք, իսկ գրադարակների ընդհանուր երկարությունն անցնում է 456,8 կիլոմետրից:

Ամենափոքր բանակն աշխարհում ունի Սան-Մարինո պետությունը` 11 հոգի: Կոստա-Ռիկա, Իսլանդիա, Լիխտեյնշտեյն, Մոնակո պետություններն ընդհանրապես բանակ չունեն:

Մարդու մարմնի ամենասառը մասը քիթն է: Քթի ծայրի ջերմությունը սովորաբար չի անցնում Ցելսիուսի 22 աստիճանից:

Բոլոր լեզուներում ամենից շատ կրկնվում է «Ե» ձայնավորը:

Ամենաքիչ թվով մազ կա թխահերների գլխին` միջին հաշվով 110 000, իսկ շիկահերների մոտ 40 000-ով ավելի է:

Ամենաարագ վիրահատությունը կատարել է շոտլանդացի հայտնի վիրաբույժ Ռոբերտ Լայստոնը: Նա առանց նարկոզի 33 վայրկյանում անդամահատել է հիվանդի ձեռքը: Ճիշտ է, «ռեկորդսմեն» բժիշկը այդ միջոցին սխալմամբ կտրել է նաև իր ասիստենտի երեք մատները:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: