Ապրելակերպ Նորաձևություն

4 վնասակար նորաձևություն

Կա մի ասացվածք. ” Գեղեցկությունը զոհեր է պահանջում “: Սա շատ տարածված է կանանց և աղջիկների շրջանում` գնալ ինքնազոհության հանուն գեղեցկության, բայց հավատացնում ենք ձեզ, որ գեղեցկության հասնելն առողջությանը վնաս հասցնելու հաշվին, սա անմտություն է:

Ամեն ինչ գեղեցիկ է, մինչ այն կհասնի ծայրահեղության, ուստի տեղեկացնելով ձեզ վնասակար նորաձևության մի քանի կետերի հուսով ենք կկարողանանք օգնել ձեզ խուսափել առողջական լուրջ խնդիրներից:

1. Ամենօրյա վազքը բարձրակրունկների վրա:

Սա ամենավատ սովորություններից է, որն ազդում է ձեր ողնաշարի վրա: Երբ Դուք կրում եք բարձրակրունկ կոշիկներ ծանրության կենտրոնը տեղաշարժվում է և ձեր մարմինը մղվում է առաջ, այդ պատճառով առաջանում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն ողնաշարի վրա և ժամանակի ընթացքում ողերի միջև առաջանում է սեղմվածություն: Կարևոր է հիշել, որ այդպիսի ողնաշարային վնասվածքները տեղի չեն ունենում ակնթարթորեն: Ողերի տեղաշարժը կատարվում է ամեն օր, բայց քիչ-քիչ և աննկատ: Եթե Դուք զգում եք ցավեր սրունքներում, ոտքերի մատների, մեջքի և ազդրերի շրջանում, ամենայն հավանականությամբ հաճախակի բարձրակրունկ կոշիկներ կրելու հետևանքով առջացած ցավերը վկայում են զարգացող ողնաշարային վնասվածքի մասին: Բարեբախտաբար խենթ նորաձևության հարթակից անցյալի էջ են տեղափոխվել բարձրակրունկ կոշիկները և այժմ նորաձևության մեջ  ընդգրկված են նաև ցածր կրունկներով և տափակ կոշիկները:

2. Մեծ, հսկայական չափսերի հասնող պայուսակներ կրելը:

Որպես կանոն, եթե կրում եք մեծ չափսեր ունեցող պայուսակներ, դրա պատճառը լինում է այն, որ կան իրեր, որոնք ցանկանում եք վերցնել ձեզ հետ և դրանք այնտեղ տեղավորելն ամենահարմար տարբերակն է: Եվ հիմնականում մեծ պայուսակները ծանր են կշռում և ամեն օր կրել այդպիսի ծանրություն մեկ ուսի վրա, կարող է հանգեցնել մկանների բալանսի խախտման և ի վերջո նկատելի կլինի այն, որ ձեր մի ուսը մյուսից ավելի բարձր է, կամ ցածր: Եվ մկանային այդպիսի խախտումը նաև կարող է ուղղեկցվել սուր ցավերով ինչպես ուսերի, այնպես էլ մեջքի և գոտկատեղի շրջանում: Դրա համար տվեք հանգիստ ձեր մարմնին և երբեմն կրեք նաև փոքրիկ պայուսակներ: Երբեմն կրեք կլատչեր, որպեսզի ընդհանրապես ազատեք ձեր ուսերը ավելորդ լարվածությունից և ծանրությունից:

3. Ժամանակակից դիետաները մոդելային տեսք ունենալու համար:

Անընդհատ, համռորեն հրաժարվելը սնունդից հանուն մոդելային կազմվածքի, կարող է զգալիորեն դանդաղեցնել Ձեր նյութափոխանակությունը և մարմինը կսկսի ավելի շատ յուղեր կուտակել: Առավել ևս 30 անց կանանց համար նման դիետաները շատ ռիսկային են և շատ լուրջ առողջական խնդիրների առջև կարող են կանգնեցնել: Տարիքի աճի հետ արդեն նյութափոխանակությունը դանդաղում է, ուստի եթե այդ տարիքում փորձում եք նիհարել դիմելով “խենթ դիետաներ”-ի, դա էլ ավելի կդանդաղեցնի ձեր օրգանիզմում նյութափոխանակությունը և այս ամենը կարող է հանգեցնել էնդոկրին համակարգի խախտումների: Խորհուրդ է տրվում և ավելի կանոնավոր սնվել ու շատ ժամանակ տրամադրել ֆիզիկական վարժություններին:

4. Ստամոքսի սեղմումը և արհեստականորեն այն թաքցնելը:

Խոստովանե’ք, որ գոնե առնվազն մեկ անգամ փորձել եք թաքցնել ձեզ բարդույթավորող փորի և ստամոքսի հատվածը նեղ տաբատների, մայկաների և ներքնազգեստների օգնությամբ: Իրականում այս ամենը այնքան էլ անվնաս չէ ձեր առողջության համար: Սա կարող է հանգեցնել թթվածնի անբավարար մատակարարման հյուսվածքներում և որպես հետևանք ամբողջ օրգանիզմում տարբեր ֆունկցիաների խանգարման: Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, թե որքան անհրաժեշտ է թթվածինը մեր օրգանիզմի համար, իսկ դրա բացակայությունը կարող է հանգեցնել իմունիտետի անկման, հոգնածության, մկանային ցավերի, գլխապտույտների և այլն:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: