Ապրելակերպ

Այս բանտում կերազեին «պատժվել» միլիոնավոր քաղաքացիներ

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Հալդեն Ֆենգսել կոչվող այս բանտը գտնվում է Նորվեգիայում և համարվում է ամենահարմարավետ բանտն աշխարհում:

Հալդեն Ֆենգսելը մի համալիր է, որը կառուցվել է մոտ 10 տարի: Կառավարությունն այս բանտի վրա ծախսել է 252 մլն դոլլար:

1

Նորվեգացիները գտնում են, որ ճնշող պայմանները չեն կարող արդյունավետ լինել հանցագործի դաստիարակման գործում:

Միայն մարդասիրական վերաբերմունքը կարող է բանտարկյալներին ուղղորդել դեպի ճիշտ ճանապարհները:

Ի դեպ նորվեգացի բանտարկյալների միայն 20% է հայտնվում բանտում 2-րդ անգամ, մինչդեռ այս ցուցանիշը ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում տատանվում է 50-60%-ի մեջ:

2

Այս բանտը հագեցած է ամեն հարմարավետ պայմաններով բանտարկյալների համար:
Օրինակ բանտարկյալը կարող է խաղալ ֆուտբոլ, բասկետբոլ և ոչ միայն…

3

 

Բանտի պատուհաններին չկան ճաղեր, այլ յուրաքանչյուր, այսպես ասած, «բանտախցի» ներսում տեղադրված է վերջին արտադրության հարթ էկրանով հեռուստացույց:

4

Այստեղ նույնիսկ կա ձայնագրման ստուդիա:

5

Բանտարկյալներն ազատ կարող են օգտվել գրադարանից և ձայնադարանից:

5

Բանտի տարածքում կան հատուկ տնակներ բանտարկյալների և իրենց ընտանիքների հանդիպման համար:

6

Աշխատակազմը ուշադիր հետևում է բանտարկյալների առողջական վիճակին:

7

Բանտում պահվում են 252 բանտարկյալներ:

8

Բանտի ղեկավարությունը հիմնական առավելությունը տալիս է բանտարկյալների և վարչակազմի միջև հարաբերությանը, որոնք պարբերաբար ընթրում են բանտարկյալների հետ:

Այստեղ աշխատողների կեսը կանայք են: Գտնում են, որ այս փաստը օգնում է հեռացնել ավելորդ ագրեսիան:
Բանտարկյալները ամենասովորական քրեական հանցագործներ են, մարդասպաններ, նարկոդիլերներ, որոնք այստեղ են գտնվում առանց ավելորդ հավելավճարի:

Գուցե սրանում ինչ որ ճշմարտություն կա: Համաձայնվեք, որ աշխարհում ոչ բոլոր հյուրանոցներն ու հանգստյան տները կարող են նման պայմաններ առաջարկել:

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան