Գիտություն և ՏՏ

iOS 8.3 և iOS 9 օպերացիոն համակարգերը շուտով հասանելի կլինեն թեստավորման համար

Կարեն Հակոբյան
Հեղինակ՝ Կարեն Հակոբյան

Apple ընկերությունը պատրաստվում է թողարկել iOS 8.3 և iOS 9 օպերացիոն համակարգերի բետա-տարբերակները:

Թողարկման ճշգրիտ ամսաթիվը դեռևս հայտնի չէ, սակայն GSM-Arena տեղեկատվական հանգույցի հավաստմամբ՝ մարտ ամսվա կեսերին դրանք անվճար հասանելի կլինեն բոլոր օգտատերերի համար:

Եթե այս լուրերը պաշտոնապես հաստատվեն, ապա կարելի կլինի արձանագրել Apple-ի պատմության մեջ նոր փուլի մեկնարկը, քանի որ մինչ այժմ միայն ծրագրավորողների մի նեղ շրջանակ կարող էր գործածել iOS-ի փորձնական տարբերակները:

Հեղինակի մասին

Կարեն Հակոբյան

Կարեն Հակոբյան

Սովորում է Ուտրեխտի համալսարանի (Հոլանդիա) Փոքր և միջին ձեռնարկատիրության կառավարման ֆակուլտետում՝ «Առաջնորդություն և ստեղծագործական բիզնես» մասնագիտացմամբ: Edita Media հոլդինգի և Armenia Design ընկերության հիմնադիրն է: Սիրում է ընթերցանություն, առցանց մարքեթինգ և սպորտ: