Գիտություն և ՏՏ

Google-ը շուտով կներկայացնի Youtube-ի նոր հավելվածը՝ մանուկների համար

Կարեն Հակոբյան
Հեղինակ՝ Կարեն Հակոբյան

Գալիք երկուշաբթի Google-ը կթողարկի YouTube-ի հավելվածի՝ հատուկ երեխաների համար նախատեսված Kid-friendly տարբերակը:

App-ը հասանելի կլինի Play Market-ում և iTunes-ում:

Այս նորամուծության արդյունքում ծնողները կարող են այլևս չմտահոգվել իրենց երեխաների դիտած տեսանյութերի բովանդակության մասին: Ծրագիրն ավտոմատ կերպով ֆիլտրում է վիդեոները՝ առաջարկելով գեղեցիկ անիմացիոն ֆիլմեր, օգտակար դասընթացներ և այլն:

Հավելվածի դիզայնը նույնպես մշակված է երեխաների համար, առավելագույնս պարզեցված են տեսանյութ ընտրելու համար անհրաժեշտ գործողությունները: Բացի այդ, հնարավոր է սահմանել ժամանակաչափ, այնպես որ ծնողները կարող են որոշել, թե որքան երկար ժամանակ իրենց երեխան կարող է օգտվել ծրագրից:

Հեղինակի մասին

Կարեն Հակոբյան

Կարեն Հակոբյան

Սովորում է Ուտրեխտի համալսարանի (Հոլանդիա) Փոքր և միջին ձեռնարկատիրության կառավարման ֆակուլտետում՝ «Առաջնորդություն և ստեղծագործական բիզնես» մասնագիտացմամբ: Edita Media հոլդինգի և Armenia Design ընկերության հիմնադիրն է: Սիրում է ընթերցանություն, առցանց մարքեթինգ և սպորտ: