Բիզնես

Starbucks-ը ներողություն է խնդրել Ամերիկայի հայ համայնքից

Starbucks Offensive Poster
Կարեն Հակոբյան
Հեղինակ՝ Կարեն Հակոբյան

Starbucks Offensive PosterՕրերս ամերիկյան Starbucks սրճարանների ցանցը թողարկել էր գովազդային պաստառներ, որոնք բողոքի հզոր ալիք էին բարձրացրել ամերիկահայության շրջանում:

ԱՄՆ հայ ազգային կոմիտեն Facebook սոցիալական կայքում դժգոհություն էր հայտնել այդ կապակցությամբ՝ կոչ անելով այլևս չօգտվել Starbucks ընկերության արտադրանքից:

Հայ սպառողներին դուր չէր եկել այն փաստը, որ պաստառներում պատկերված էին հայկական տարազով կանայք, ովքեր իբրև թե նշում են Թուրքիայի պետականության տոնը: Մանավանդ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի նախօրեին, պաստառների առկայությունը շատերի կողմից ընկալվել էր որպես վիրավորանք հայ ժողովրդի հանդեպ, անգամ կարծիքներ կային այս քայլի միտումնավոր լինելու մասին:

Բողոքի ալիքն ապարդյուն չէր

Starbucks-ն անմիջապես արձագանքել է բողոքի մեծ ալիքին և բոյկոտի կոչերին՝ վստահեցնելով, որ գովազդային վահանակները հեռացվել են:

«Շնորհակալ ենք բոլորին՝ խնդրի մասին բարձրաձայնելու համար: Մեր կազմակերպության գործելաոճն է՝ լինել միավորող հարթակ տարբեր համայնքների համար, և այս հարցում մենք իսկապես ընդունում ենք, որ անզգուշորեն ենք վարվել, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Մուլհոլանդի և Կալաբասասի մեր խանութներից արդեն հանվել են գովազդային պաստառները, և մենք աշխատում ենք սխալը շտկելու ուղղությամբ»,- ասվում է Starbucks-ի մամլո հաղորդագրության մեջ:

Հեղինակի մասին

Կարեն Հակոբյան

Կարեն Հակոբյան

Սովորում է Ուտրեխտի համալսարանի (Հոլանդիա) Փոքր և միջին ձեռնարկատիրության կառավարման ֆակուլտետում՝ «Առաջնորդություն և ստեղծագործական բիզնես» մասնագիտացմամբ: Edita Media հոլդինգի և Armenia Design ընկերության հիմնադիրն է: Սիրում է ընթերցանություն, առցանց մարքեթինգ և սպորտ: