Ապրելակերպ

Իսկ դու ո՞ր դեպքում թեյավճար կտայիր

Թեյավճա՞ր…

Միասին իմացանք, որ թեյավճարը, ինչպես անցած դարերում, այնպես էլ մեր օրերում շնորհակալություն հայտնելու ձև է՝ արագ և որակյալ սպասարկման համար:

Թեյավճարն ինքնին հուշում է երկու բան

1-ինը՝ որով հաճախորդը հուշում է, որ ցանկանում է իրեն լավ  վերաբերվեն, արագ և պատշաճ սպասարկեն, իսկ 2-րդը՝ նա դրանով շնորհակալություն է հայտնում:

Շատ դեպքերում թեյավճարը ներառված է լինում ընդհանուր գումարի մեջ, եթե ուշադիր կարդաք այն կնկատեք, գրվում է պատվիրված սննդի ցանկի տակ, կոչվում է «սպասարկման վճար», այն կազմում է պատվերի 5-15%, իսկ եթե պատվերի գինը մեծ է լինում, այդ դեպքում այն կազմում է լրիվ այլ գումար:

Թեյավճար ստանալը սպասարկող անձնակազմի համար շատ հաճելի է, ու նաև որոշ երկրներում այն կազմում է մատուցողի աշխատավարձը: 

թեյավճար մատուցողի համար

թեյավճար մատուցողի համար

Հիմա ի՞նչ, թեյավճար տա՞լ, թե՞ չտալ

Տալ թեյավճար՝ դա ավանդույթ է: Բայց տալ այն ժամանակ, երբ դրան արժանի են – դա արդեն դիրքորոշում է: Այդպիսի դիրքորոշումը թելադրում է զարգացում և լավ սովորույթ:

Տարբեր երկներում թեյավճար տալը տարբեր ձևով է ընդունված. կան անգամ երկրներ, որտեղ այն համարվում է վիրավորական:

Բայց թեյավճարին ծանոթ են գրեթե  բոլոր երկրների մարդիկ:

Թեյավճարի համաշխարհային կանոնը սա է. «Ոչ ոքի, ոչ մի իրավիճակում հավելյալ գումար՝ «թեյավճար» չտալ, երբ սպասարկման որակը չի համապատասխանել նշված ստանդարտներին և ձեր հանդեպ եղել են անհարգալից: Չտա՛լ, անգամ եթե թեյավճարը պարտադիր է»:

թեյավճար

ե՞րբ չտալ թեյավճար

Կան իրավիճակներ, որ սպասարկող անձնակազմը թույլ է տվել կոպիտ սխալ, որը շատ խիստ վիրավորել է հաճախորդին, նա իրավունք ունի բողոքել և հրաժարվել վճարել ամբողջ գումարը:

Իսկ ու՞մ է կարելի տալ թեյավճար. ինչպե՞ս իմանալ

Եթե չգիտես՝ ում տալ թեյավճար, դա խնդիր չէ: Ընդամենը հասկանալով մարդու կատարած աշխատանքը՝ կհասկանաս՝ տա՞լ, թե՞ չտալ:

Այն մարդը, ով ձեզ օգնում է, սպասարկում է, նրան պետք է տալ, իսկ այն մարդն, ով ձեզ պաշտպանում է, նրան՝ ո՛չ, բավական է միայն շնորհակալություն հայտնելը, այս մարդիկ համարվում են օրենքի ներկայացուցիչները, թեյավճարը այս դեպքում կդիտվի որպես կաշառք:

  • Թեյավճար ընդունված է տալ տաքսու վարորդներին, շատ երկրներում ընդունելի է համարվում հաշվի  10-15%-ը հավելել  վճարին՝ որպես վարորդի թեյավճար: Իսկ եթե վարորդը օգնում է ձեզ ուղեբեռի հարցում, ապա այդ տոկոսը կարող է լինել ավելի բարձր:
թեյավճար տա՞լ տաքսու վարորդին?

թեյավճար տա՞լ տաքսու վարորդին

  • Օդանավակայանի բեռնակիրներին, ովքեր օգնում են ձեզ ճամպրուկները հասցնել գրանցման վայրը կամ հանել դրանք օդանավակայանից դուրս, պետք է ստանան թեյավճար մոտ 1-2 դոլար՝ կախված երկրից, կարող են լինել նաև ցենտեր կամ տեղական արժույթով համարժեք գումար:
  • Հյուրանոցի բեռնակրին, ով ձեզ օգնում է ձեր ծանր ճամպրուկները հասցնել ձեր սենյակը՝ 1-2 դոլար կամ տվյալ երկրին համարժեք դրամ:
բեռնակիր

բեռնակիր

  • Հյուրանոցի դռնապանին. թեյավճարը պարտադիր և սպասված չէ այս դեպքում: Սակայն եթե ձեզ ծառայություն են մատուցել, որը ձեզ դուր է եկել, կարող եք տալ թեյավճար, որը կարող է կազմել 1-5 դոլար:
հյուրանոցի դռնապահ

հյուրանոցի դռնապահ

  • Համարի սպասարկում. եթե թեյավճարը ավելացված չէ ընթրիքի կամ նախաճաշի հաշվի մեջ, ապա անպայման ավելացրեք հաշվի 10-15%-ը թեյավճարի համար:
  • Համարի մաքրում. 3–5 դոլար ամեն օր, հատկապես, եթե սենյակում մեկից ավելի հյուր կա: Չնայած որոշ երկրներ բոլոր ծախսերը արդեն ներառում են ձեր հաշվի մեջ, կարող եք նախօրոք իմանալ, որպեսզի ավելորդ ծախսերի մեջ չընկնեք: Բայց վերջում համարը լքելուց հետո կարող եք համարում թողնել մի փոքր թեյավճար:
Համարի մաքրում

Համարի մաքրում

  • Թեյավճար կարելի է տալ վարսահարդարներին, սպա մերսման մասնագետներին, բայց ոչ բոլորին՝ միայն նրանց, ովքեր ձեզ սպասարկել են:
  • Բենզալցակայանի աշխատակցին, ով լիցքավորում է ձեր ավտոմեքենան: Ավտոմեքենայի մաքրման  և լվացման համար նաև:
Բենզալցակայանի աշխատակցին

Բենզալցակայանի աշխատակցին

  • Առցանց առևտրի ժամանակ գնված ապրանքի համար շատ հաճախ  գրված է լինում «առաքումը անվճար է», այս դեպքում թեյավճարը պարտադիր չէ: Կարող եք թողնել թեյավճար ըստ Ձեր ցանկության:
Օնլայն աշխատակից

Օնլայն առևտրի ոլորտի աշխատակից

Ամենակարևոր նախապայմանը թեյավճարի սա է. «Թեյավճարը պետք է արտահայտի ձեր շնորհակալությունը, և այն չպետք է վիրավորի մարդուն, և չհանդիսանա նաև որպես կաշառք»:

Թեյավճարը պարտադիր չէ, բայց ցանկալի: Դա էլ սպասարկման ոլորտի շնորհակալություն հայտնելու միջոցն է: Շարունակելի…

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: