Ճամփորդություն Պատմություն

Լոնդոնի Բուքինգհեմ պալատի դարպասներից ներս

Լոնդոնում շատ վայրեր սերտորեն կապված են թագի հետ: Այստեղ կան թագավորական այգիներ, ճանապարհներ և փողոցներ, որտեղ իրականացվում են գեղեցիկ արարողություններ:

Շատ կարևոր կառույց է Բուքինգհեմ պալատը, որը թագուհի Էլիզաբեթ 2-րդի պաշտոնական նստավայրն է:buckingham-palace-21976488

Մոլն ընդարձակ մայրուղի է՝ նախատեսված թագավորական թափոր վազքերի համար:
Cropped-Aerial-Shot-Marlborough-House-Gardens-JPEG-700x767

Լոնդոնում կան 10 թագավորական այգիներ: Դրանք բաց են ժողովրդի համար անվճար և յուրաքանչյուր այգի ունի իր առանձնահատկությունը:Օրինակ՝ Հայդ այգին կոչվում է որսորդական անտառ:
hyde-park

Ռեգանտի այգին նույնպես որսորդական անտառ էր, սակայն այն այժմ կենդանաբանական այգի է և բացօդյա թատրոն, որտեղ ամռանը տեղի են ունենում Շեքսպիրի ներկայացումները:
fountain_small

Թագավորական ընտանիքը կատարում է շատ կարևոր դեր պետության համար: Բրիտանիայի պատմության մեջ եղել են որոշ թագավորներ և թագուհիներ, որոնց անունները հանդիսավոր կերպով հնչվում էին պետության ներսում և նրանք հանրաճանաչ էին ամբողջ աշխարհում:
Նրանցից մեկը Հենրի 8-րդն էր (1491-1547):

Շատերը հիշում են նրան միայն  նրա համար, որ նա ուներ 6 կին: Իրականում, նա նաև շատ նշանակալից միապետ էր:

Նրա կառավարության ընթացքում Բրիտանիան դարձավ անկախ կաթոլիկ եկեղեցուց:
Այնուհետև՝ 1558թ-ին, Հենրիի դուստր՝ Էլիզաբեթը, դարձավ թագուհի: Նա ամուսնացած չէր և Բրիտանիայի պատմության մեջ հիշվում է որպես հզոր և հայտնի թագուհի:
Նա ճանացվեց՝ ասելով.

«Ես գիտեմ, որ ունեմ թույլ և նվազ կնոջ մարմին, բայց ես ունեմ թագավորի  սիրտ և ստամոքս»:

Նրա թագավորության ընթացքում Անգլիան կարևոր դիրք զբաղեցրեց եվրոպական քաղաքականության մեջ, իսպանական արմադան հաղթեց, արվեստը, և հատկապես թատրոնը զարգացում ապրեցին, իսկ պետությունը  դարձավ շատ ավելի հզոր:
Մեկ այլ հզոր թագուհի է եղել Վիկտորիան, որի հուշարձանը կարող եք տեսնել Բուքինգհեմ պալատի առջևում:
OLYMPUS DIGITAL CAMERA

1837թ-ին Վիկտորիան դարձավ թագուհի և թագավորեց մինչև  մահ՝ 1901թ.: Նա Անգլիայի պատմության մեջ թագավորեց շատ  երկար՝ 64 տարի:
Վիկտորիան ամուսնացավ գերմանացի արքայազն Ալբերտի հետ,  սակայն նա մահացավ 45 տարեկան հասակում՝ 1861թ-ին: Սա մեծ  ողբերգություն էր թագուհի Վիկտորիայի համար: Նա հեռացավ  Լոնդոնից և այլևս չվերադարձավ այնտեղ, որտեղ նա այնքան  երջանիկ էր իր ամուսնու և 9 երեխաների հետ: Սակայն Լոնդոնում  կան վայրեր, որոնք հիշեցնում են մեզ նրանց սիրո մասին:  Դրանցից մեկը Ալբերտի թագավորական սրահն է: Այն շատ մեծ  համերգասրահ է, որտեղ աշխարհի ամենալավ երաժիշտները  կատարում են դասական երաժշտություն:

Ալբերտի սրահի առջևում է գտնվում արքայազն Ալբերտի հուշարձանը՝ կառուցված Վիկտորիա թագուհու կողմից:
IMG_0090

Մի այլ հրաշալի վայր է Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը՝ հարուստ նկարների հավաքածույով և արվեստի նմուշներով:medieval_and_renaissance

Թագուհի Վիկտորիայի ընտանեկան կյանքը հուզեց  մարդկանց, բայց այն միակ պատճառը չէ, թե ինչու  Վիկտորիան դարձավ այդքան ճանաչված:
Նրա թագավորության ընթացքում Բրիտանիան դարձավ  հարուստ արդյունաբերական պետություն՝ իր զարգացած  առևտրով, և հզոր կայսրություն՝ իր բազմաթիվ  գնդապետներով:
Թագուհի Վիկտորիայի թոռնիկը՝ Էլիզաբեթ 2-րդը այժմ Բրիտանիայի գահին է և շարունակում է կերտել թագավորական իր պատմությունը…

Հեղինակի մասին

Սոնա Վարդանյան

Սոնա Վարդանյան

Սովորում է Երևանի Պետական հումանիտար քոլեջի «Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բաժնում: Սիրում է զբաղվել զբոսաշրջությամբ, կազմակերպել արշավներ և էքսկուրսիաներ, շփվել տարբեր ազգությունների մարդկանց հետ: