Բիզնես

Գործարար հանդիպման կանոններ

Գործարար էթիկայում գոյություն ունի «առաջին վայրկյանների արձանագրություն», որը ներառում է ողջույնը, ներկայացումը, վերաբերմունքը և ձեռքսեղմումը:

Ներկայացում

Ներկայացման ժամանակ առաջինը ձեռքսեղմման քայլը անում է տարիքով և կարգավիճակով առավել ավագը: Բայց արդյո՞ք պետք է տղամարդը ձեռքը մեկնի կնոջը բարևելու համար: Գործնական հանդիպումների ժամանակ` այո, ընդ որում և’ ներկայացման ժամանակ, և’ հրաժեշտ տալիս: Գործարար էթիկան չի դնում սեռային տարբերություններ` կինը և տղամարդը հավասար են և ընկալվում են որպես գործընկերներ:

Ձեռքսեղմումը

Ձեռքսեղմումը միշտ իրականացվում է աջ ձեռքով: Բացառություններ չեն արվում անգամ ձախլիկների համար:

Ողջույն

Ծանոթության ժամանակ, ընդհակառակը, երիտասարդն է ներկայանում  իրենից ավագներին, ավելի ցածր աստիճան ունեցողը` բարձրաստիճաններին: Բանակցությունների վարման ժամանակ ներկայացման գործառույթը իր վրա է վերցնում հանդիպման պատասխանատուն: Եվ այստեղ միշտ առաջին հերթին տղամարդկանց ներկայացնում են կանանց: Երբ ներկայացնում են տղամարդուն, ապա նա պետք է ոտքի կանգնի: Կինը ոտքի է կանգնում այն դեպքում, երբ ծանոթանում է պատկառելի տիկնոջ կամ պաշտոնով և դերակատարությամբ իրենից ավագ տղամարդու հետ:

Վերաբերմունք

Ներկայանալու ընթացքում ցանկալի է ասել անունը և ազգանունը ու զրուցակցին տալ այցեքարտը: Ձեզ մոտ միշտ ունեցեք բավականաչափ քանակությամբ այցեքարտեր: Չէ՞ որ «Ահ, ես մոռացել եմ վերցնել իմ այցեքարտերը» նմանատիպ խոսակցությունները ձեր օգտին չեն և բացասական են ազդում գործարար կերպարի վրա: Այցեքարտը վերցնելուց հետո  անհրաժեշտ է ուշադիր, բայց արագ զննել այն, անպայման արտաբերել քարտատիրոջ ազգանունը, անունը կամ պաշտոնը:

Եվ այսպես, եթե գործարար շփումը լավ սկսվեց, ապա իսկական ժամանակն է զրուցակցի  հետ արդյունավետ երկխոսության: Եվ այստեղ, գործարար էթիկան հիշեցնում է այն մասին, որ անհրաժեշտ է ուշադիր լսել զրուցակցին,  չընդհատել նրան` նախազգուշացումներով, խուսափել թյուրիմացություններից և ոչ ճիշտ մեկնաբանություններից, լինել քաղաքավարի և  դիվանագետին հարիր պահվածքով:

 

 

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: