Ապրելակերպ

Հետաքրքիր փաստեր սրտիդ մասին

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Սիրտը գտնվում է կրծքավանդակում։ Այն կոնաձև, սնամեջ մկանային օրգան է, նրա մեծ մասը գտնվում է կրծքավանդակի ձախ մասում։

Սրտի մեծությունը մոտավորապես տվյալ անձի բռունցքի չափ է։ Չափահաս մարդու սրտի միջին զանգվածը 250-300 գ է։
Այն արյունով լցված մկան է, որը սիրտ են անվանում և սիրո համաշխարհային նմուշն է: Հույները հավատացած էին, որ սրտում է ապրում հոգին, չինացիներն այն երջանկության հետ էին ասոցացնում, իսկ եգիպտացիները հավատացած էին, որ զգացմունքներն ու ինտելեկտը սրտից են դուրս գալիս:

Կոտրված սիրտ

«Կոտրված սիրտ» արտահայտությունը օգտագործվում է ոչ միայն փոխաբերական, այլև բառի բուն իմաստով: Բաժանումը սիրելիից կամ մտերմներից մեկի մահվան մասին լուրերը կարող են բառացիորեն կոտրել սիրտը` բարձրացնելով սրտի կաթվածի հավանականությունը. այս մասին են վկայում հետազոտությունները: Այսպիսի ապրումները կարող են սթրեսի հորմոններ արտադրել արյան մեջ, որոնց պատճառով ժամանակավոր կցնցվի սիրտը: Առաջացած ախտանիշները չափազանց նման են սրտի նոպայի սիմպտոմներին: Կրծքային ցավեր, ծանր շնչառություն, սակայն այս տեսակ առողջական խնդիրներից կարելի է արագ ազատվել ու վերականգնվել՝ հանգստանալով:

Սրտի տրոփյունը

Վայրկյանների ընթացքում սիրտը կարող է արյուն մատակարարել օրգանիզմի յուրաքանչյուր բջջին: Մեկ օրվա ընթացքում սրտի մոտ 100.000 տրոփյունը 7570 լիտր թթվածնով հարուստ արյուն է մղում մոտ 96.560 կմ արյան անոթներով, որոնք կապում են մեր օրգանների ու մարմնի մասերի բջիջները: Սա բավականին դժվար է այսպիսի փոքրիկ չափեր ունեցող մկանի համար:

Ծիծաղը՝ սրտի համար

Հետազոտությունները ցույց են տվել, որ լիաթոք ծիծաղը, որի արդյունքում ձեր աչքերից արցունքներ են հոսում, ոչ միայն ջերմացնում է հոգին ու լավ զգացումներ առաջացնում, այլև չափազանց օգտակար է սրտի համար: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծիծաղը արյան անոթների պատերը հանգստացնում է` ծիծաղելուց հետո մոտ 45 րոպեով նպաստելով արյան շրջանառությունը բարելավելուն: Արյան անոթների պատերը վնասվելու դեպքում արյան անոթները կարող են նեղանալ ու սրտանոթային տարբեր հիվանդությունների պատճառ հանդիսանալ` սրտամկանի հոգնածության, նրա կծկումները գնալով թուլանում են, անոթային համակարգ մղված արյունը չի բավարարում օրգանների պահանջին, որից զարգանում է սրտային անբավարարություն։ Մարզումներն օգտակար են և ցանկալի է կատարել թարմ օդում, որը կարևոր նախապայման է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար։

Այլ փաստեր`

Սիրտը կարող է շարունակել աշխատել, նույնիսկ, եթե այն առանձնացվի օրգանիզմից, քանի որ այն ունի իր սեփական էլեկտրական իմպուլսները:

Սրտի աշխատանքը փոփոխվում է ու նմանվում երաժշտության ռիթմին, որ լսում ես:

Ամեն օր սիրտը բավականաչափ էներգիա է արտադրում՝ բեռնատարով 33 կմ անցնելու համար: Իսկ ամբողջ կյանքի տևողության ընթացքում արտադրած էներգիան բավականաչափ է դեպի լուսին ու հետ ճամփորդելու համար:

Սիրտը արյուն է մատակարարում ամբողջ օրգանիզմի մոտ 75 տրիլիոն բջիջներին, բացի աչքի ծիածանաթաղանթից, որը զուրկ է արյան անոթներից:

Սաղմի սիրտն սկսում է բաբախել ձևավորվման չորրորդ շաբաթում ու չի դադարում բաբախել մինչև մահ:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: