Սպորտ

Մեծ ֆուտբոլի գնդակի պատրաստման գաղտնիքները

Սոնա Վարդանյան
Հեղինակ՝ Սոնա Վարդանյան

Թե՛ ամերիկյան, և թե՛ անգլիական ֆուտբոլը մնում է ֆուտբոլ:

Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ.թ.ա. 2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ Հին Հունաստանում  տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մ.թ.ա. 180 թվականով։ Պոլուքսի հունարեն բառարանում կան հետևյալ գրառումները՝ գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի՝ յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդի ռեգբիի հատկանշական տարրերից է։

Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է Հին հռոմեական «հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա և Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարի Լեգեոնները։

Սակայն այլ էր այն ժամանակվա ֆուտբոլի գնդակը, և այլ է այժմյան ֆուտբոլի գնդակը:

Շատերը կարծում են, որ այն ուղղակի օդով լցված կլոր գունդ է, սակայն այս տեսանյութում դուք կիմանաք թե ինչ չափանիշներ պետք է ունենա գնդակը, ինչ բարդ գործընթացների է ենթարկվում և ինչ փորձությունների միջով  է անցնում, մինչ հայտնի ֆուտբոլիստների կամ ուղղակի ֆուտբոլասերների մոտ հայտնվելը:

Այս տեսանյութը դիտելով կարելի է հասկանալ նաև, թե ինչու շատ ժամանակ չի ստացվում հաղթել կամ ուղիղ հարվածել…

Հեղինակի մասին

Սոնա Վարդանյան

Սոնա Վարդանյան

Սովորում է Երևանի Պետական հումանիտար քոլեջի «Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բաժնում: Սիրում է զբաղվել զբոսաշրջությամբ, կազմակերպել արշավներ և էքսկուրսիաներ, շփվել տարբեր ազգությունների մարդկանց հետ: