Ապրելակերպ

Ճաշասեղանի շուրջ (էթիկայի կանոններ)

Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծը ունի որոշակի առանձնահատկություններ:

Օրինակ, եթե դուք գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ, և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա դուք պետք է փորձեք գտնել ազատ տեղ: Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը: Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը: Դրանից հետո դուք դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ:

Սրահ մտնելուց առաջ

Սովորաբար սրահ մտնելուց առաջ  մարդիկ  իրենց նայում են հայելու մեջ: Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը: Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն: Հագուստի և սանրվածքի թերությունները ուղղեք հանդերձասենյակում:

Ո՞վ պետք է առաջինը մուտք գործի

Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում  է նրան: Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել  ամենահարմար տեղը:

Ամենահարմար տեղերը, սովորաբար, համարվում են պատի տակի նստարանը՝ դեմքով դեպի սրահը, իսկ սրահի կենտրոնում լինելու դեպքում՝ դեմքով դեպի մուտքը:

Տղամարդը պետք է նստի միայն կնոջ նստելուց հետո: Չպետք է փորձել ծանոթների հետ նստել նույն սեղանին, եթե նրանց կողմից նստելու առաջարկ չի եղել: Եթե առաջարկում են, շնորհակալություն հայտնեք և նստեք այլ սեղանի շուրջ: Եթե նստում եք այնպիսի սեղանի շուրջ, որտեղ ոչ ոքի չեք ճանաչում, ապա նրանց հետ ծանոթանալը պարտադիր պայման չէ: Պարտադիր է միայն ողջունել և ցանկանալ բարի ախորժակ:

Ո՞վ պետք է առաջինն օգտվի ճաշացանկից

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: