Սպորտ

Չեմպիոնների Լիգա. Իտալական սխրանք

Մայիսի 5-ին և 6-ին տեղի ունեցան այս մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:

Բարսելոնա-Բավարիա. կատալոնացիների վրեժը

 

Carlos+Tevez+Juventus+v+Real+Madrid+CF+UEFA+i0M8dwEmg_HxԵրեքշաբթի օրը Թուրինի Յուվենտուս մարզադաշտում տեղի նույնանուն թիմը ընդունում էր մրցաշարի ներկայիս գավաթակիր Մադրիդի Ռեալին:

Կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունից հետո այս թիմերի հակամարտությունը քննարկելիս ֆուտբոլային մասնագետները և առհասարակ երկրպագուները խաղի ֆավորիտ էին համարում մադրիդցիներին: Երկու թիմերն էլ ունեին որոշակի կորուստներ:

Ռեալի մեկնարկային կազմն էր՝ Կասիլյան – Կարվախալ, Պեպե, Վարան, Մարսելո – Ռամոս, Կրոս, Իսկո, Խամես – Ռոնալդու, Բեյլ:

Ատլետիկոյի դեմ քառորդ եզրափակիչ հանդիպման հետ համեմատած արքայական ակումբի կազմում տեղի էին ունեցել 2 փոփոխություն, կազմ էին վերադարձել որակազրկումը կրած Մարսելոն և վնասվածքից ապաքինված Գարետ Բեյլը:

Յուվենտուսի կազմը՝ Բուֆֆոն – Էվրա, Կյելինի, Բոնուչչի, Լիխտշտայներ – Պիրլո, Վիդալ, Մարկիզիո, Ստուրարո – Մորատա, Տևես:

Յուվեի կազմում միակ անակնկալն էր՝ Ստեֆանո Ստուրարոն, ով փոխարինում էր վնասվածք ստացած Պոլ Պոգբային:

Carlos+Tevez+Juventus+v+Real+Madrid+CF+UEFA+RJCROwiR9B1x

Իտալացի երկրպագուները հենց առաջին րոպեից իրենց թիմին առաջ էին մղում դեպի Ռեալի դարպասը և Յուվեն խաղը սկսեց շատ ակտիվ գրոհների շարքով և այդ գրոհների արդյունքը դարձավ 9-րդ րոպեին Ծեր Սենյորայի խփած գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Ռեալի նախկին ֆուտբոլիստ Ալվարո Մորատան, ով հայտնվելով ճիշտ պահին ճիշտ տեղում Կառլոս Տևեսի հարվածից հետո Կասիլյասի հետ մղած գնդակն ուղարկեց դատարկ դարպասը:

Գոլից հետո Յուվեն ոգևորված նետվեց առաջ՝ կրկնապատկելու առավելությունը և նրանք շատ մոտ էին դրան, բայց չկարողանալով դա անել, ընդհակառակը, 27-րդ րոպեին գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Գոլի հեղինակ դարձավ՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Խամես Ռոդրիգեսի օդային փոխանցումից հետո պորտուգալացին գլխի հարվածով խոցեց Բուֆֆոնի պաշտպանած դարպասը:

Հավասարացնելով հաշիվը՝ Ռեալն առավելությունը վերցրեց իր ձեռքը և շատ մոտ էր առաջ անցնելուն, բայց Խամեսի գլխով հարվածից հետո գնդակը դիպավ Ստուրարոյի ոտքին և մի թեթև փոխելով ուղղությունը հարվածեց դարպասաձողին: Առաջին խաղակեսն ավարտվեց 1-1 հաշվով և իտալական թիմը 2-րդ խաղակես դուրս եկավ վճռական տրամադրված, քանի որ հաշիվը ոչ մի կերպ չէր բավարարում թուրինցիներին:

Երկրորդ խաղակեսում գնդակին տիրում էր Ռեալը և հենց դրանից օգտվելով Յուվեն կարողացավ խլելով գնդակը սեփական խաղադաշտում դեպի Ռեալի դարպասը ուղղել սլացիկ հակագրոհ, որի վերջնակետում Ռեալի պաշտպան՝ Կարվախալը սեփական տուգանայինում խախտեց կանոնները Տևեսի նկատմամբ և խաղի գլխավոր մրցավար՝ Մարտին Ատկինսոնը խաղի 58-րդ րոպեին 11 մետրանոց հարված նշանակեց արքայական ակումբի դարպասին, որը անվրեպ իրացրեց հենց տուժած արգենտինացին:

juventus-real-madridԱյդ դրվագից հետո խաղը սլացիկ կերպով մոտեցավ իր ավարտին և գրանցվեց անակընկալ բայց արժանի արդյունք՝ Յուվենտուսի հաղթանակը: Այս արդյունքը ապահովում է շատ հետաքրքիր և պայքարով լի պատասխան հանդիպում, որտեղ իմ կարծիքով թիմերի շանսերը հավասար են: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 13-ին Մադրիդի Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում:

Հեղինակի մասին

Կարո Հովակիմյան

Կարո Հովակիմյան

Սովորում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում: Ապագա տնտեսագետ-ճարտարագետ է: Ֆուտբոլի մեծ սիրահար է:
Սիրում է հավատարիմ ընկերներին. մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, վստահությունը և փոխադարձ հարգանքը: