Սնունդ

Շոկոլադով և ելակով տորթ, որը չեն թխում

Այս համեղ և գեղեցիկ տորթը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի ամենաշատը 15 րոպե:

Բաղադրություն.

Կազմում է մոտ 10-12 բաժին:

  • 330 գ. կլոր թխվածքաբլիթներ,
  • 110 գ. հալեցրած կարագ,
  • 200 գ. կաթնային շոկոլադ,
  • 100 գ. դառը շոկոլադ,
  • 200 գ. կաթ
  • 300 գ. թարմ ելակ, մանրեցված ընկույզ (նուշ, պիստակներ և այլն) ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը.

  • Հարել թխվածքաբլիթները,
  • Ավելացնել հալեցրած կարագը և նորից հարել:
  • Ստացված զանգվածը լցնել համապատասխան տարայի մեջ և հավասարաչափ տարածել տարայի ողջ մակերեսով:
  • Կաթը տաքացնել այնքան, որ չհասցնի եռալ,
  • Լցնել այն մանրեցված շոկոլադների վրա և այնքան խառնել մինչև շոկոլադները ամբողջությամբ լուծվեն կաթի մեջ:
  • Ստացված զանգվածը ավելացնել տարայի մեջ և նորից տարածել տարայի ողջ մակերեսով:
  • Այնուհետև թարմ ելակները գեղեցիկ շարել վրան և բաց տարածությունները լցնել մանրեցված ընկույզներով:

Սառեցնել առնվազն 2 ժամ և մատուցել:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: