Սպորտ

Սկանդալ իսպանական ֆուտբոլում

Իսպանիայի առաջնությունը կարող է դադարեցվել մոտակա շաբաթվա ընթացքում:

Այս մրցաշրջանի Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վաղաժամ ավարտվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշման հիման վրա, ըստ որի կդադարացվի բոլոր ներքին մրցաշարերի հանդիպումների կայացումն՝ սկսած մայիսի 16-ից: Ըստ Իսպանիայի աշխատանքային օրենսգրքի, չեղարկված հանդիպումները չեն կարող հետաձգվել ավելի ուշ ժամկետի, հետևաբար, ինչպես հայտնում է իսպանական «Marca» պարբերականը, մոտակա հանգստյան օրերին կայանալիք հանդիպումները կարող են լինել վերջնականները այս մրցաշրջանում:

Վտանգի տակ է նաև Իսպանիայի Արքայական Գավաթի եզրափակիչ հանդիպման կայացումը:

futbolistas-espՀիշեցնենք, որ գավաթի երզրափակիչը պլանավորված է մայիսի 30-ին, այդ հանդիպումը պետք է կայանա Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում, որտեղ իրար հետ պետք է մրցեն «Բարսելոնան» և Բիլբաոյի «Ատլետիկը»:

Բոլոր մրցաշարերի դադարեցման որոշումը կայացվել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, երկրի կառավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, կապված սպորտային միջոցառումների հեռարձակման իրավունքի վաճառքի կոլեկտիվ  պայմանագրերի հետ կապված նոր օրենքի վերաբերյալ: Ըստ վերը նշված օրենքի, որին իր համաձայնությունն է տվել իսպանական կառավարությունը, շահույթի 90%-ը կստանան Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնի թիմերը, 10%-ը՝ երկրորդինը:

Հեղինակի մասին

Կարո Հովակիմյան

Կարո Հովակիմյան

Սովորում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում: Ապագա տնտեսագետ-ճարտարագետ է: Ֆուտբոլի մեծ սիրահար է:
Սիրում է հավատարիմ ընկերներին. մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, վստահությունը և փոխադարձ հարգանքը: