Բիզնես

Դոլարն ունի հայկական ծագում

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Գրեթե բոլորը երազում են դոլարի մասին, բայց քչերն են տեղյակ նրա հայկական ծագման մասին:

«Դոլար» բառը գերմանական «թալեր» դրամի անգլիական տարբերակն է: Ամեն օր ԱՄՆ-ում տպվում է 635մլն դոլար` չհաշված կեղծվողները: Դոլարի կեղծելն անչափ դժվար է` իր կանաչ գույնի պատճառով:

Ամերիկյան դոլարի կանաչ գույնը ստեղծել է հայազգի Քրիստափոր կամ Խաչատուր Տեր–Սերոբյանը 1954թ-ին:
1842թ-ին Տեր-Սերոբյանը մեկնել է ԱՍՆ` ընդունվելով Եյլի համալսարան, որտեղ ուսանել է քիմիա, բժշկություն և աստվածաբանություն: 1843թ-ին նա բազմաթիվ քիմիական փորձարկումներից հետո ստանում է ներկի յուրահատուկ բաղադրություն, որն անհնար էր կեղծել: Իր կատարած գյուտն արտոնագրում 1854թ-ին, սակայն անվտանգության նկատառումներով արտոնագրի մասին ողջ տեղեկատվությունը մինչ օրս պահվում է հույժ գաղտնի: Այսպիսով, նա առաջին հայն է, ում տրվել է ԱՄՆ արտոնագիր: Իր հայտնագործության համար Տեր-Սերոբյանն արժանանում է ԱՄՆ կառավարության շքանշանի, ինչպես նաև իր իսկ կողմից հայտնագործած ներկերով տպված նոր տեսակի 6000 ԱՄՆ դոլար պարգևավճարի: Ստացած գումարով նա շարունակում է ուսումը Եյլի համալսարանում և հաջողությամբ ավարտում այն՝ ստանալով դեղագործի մասնագիտություն:

1860թ-ին Տեր-Սերոբյանը վերադառնում Ստամբուլ, որտեղ աշխատում է որպես արքունի բժիշկ, իսկ տարիներ անց պարգևատրվում Մեջիդի շքանշանով:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: