Ապրելակերպ

Նման դեպքերում երբե՛ք թեյավճար մի տվեք

Ու՞մ պետք չէ տալ թեյավճար

Կան դեպքեր, որտեղ մեր թեյավճարը կարող է մեր քաղաքավարության դրսևորումը լինի, իսկ դեպքեր էլ կլինեն, որտեղ կընկալվեն որպես վիրավորանք և շատ դեպքերում էլ որպես կաշառք:
Որպեսզի իմանանք, մեր այդ քայլը վիրավորական է թե ոչ, պետք է լավ տեղյակ լինենք թեյավճարի էթիկետի որոշ կանոններին, այսինքն իմանանք ու՞մ պետք է տալ, իսկ ու՞մ ոչ:

Գիտությունը մարդուն ապահովագրում է կոպիտ սխալներից: Կոնֆուցիոս

Այսպիսով, թեյավճար երբե՛ք չառաջարկեք ինքնաթիռի բորտուղեկցորդուհուն կամ բորտուղեկցին: Նրանք ստանում են ֆիքսված աշխաավարձ և իրենց աշխատանքը մարդկանց սպասարկելն է: Նաև հնրարավոր է Ձեր այդ քայլով մյուս մարդկանց դնեք վատ կացության մեջ:

թեյավճար տալ թէ չտալ?

Ինքնաթիռի բորտուղեկցորդուհի

Ընդունված չէ թեյավճար տալ թարգմանչին և գիդին: Օրինակ, եթե թարգմանիչը կամ գիդը Ձեզ հետ երկար են եղել, կամ էլ բացի իրենց բուն աշխատանքից Ձեզ օգնել են մեկ այլ հարցով ևս, լավ է նրանց նվիրել Ձեր երկրին և Ձեզ հիշեցնող որևէ հուշանվեր: Իսկ եթե թարգմանչի հետ անցկացրել եք երկար ժամանակ, կարող եք նաև նրան հրավիրել լավ ռեստորան և հյուրասիրել, այդպիսով հայտնել Ձեր շնորհակալությունը հանդիպաման վերջում, որտեղ կլինեք մենակ դուք, չնայած որ նա գործի բերումով Ձեզ հետ բազմաթիվ անգամ արդեն ճաշել է, բայց դա եղել է միայն գործնական հանդիպում կամ էլ շարջագայության ժամանակ:

 Գիդ

Գիդ

Ռեստորանի շեֆ խոհարարին  նույնպես պետք չէ տալ թեյավճար: Շատ երկրներում ընդունված է, երբ շեֆ խոհարարը մոտենում է հաճախորդներին, հարցնում իր պատրաստած ուտեստից և մաղթում բարի ախորժակ: Մարդիկ չիմանալով այդ պահին նրան առաջարկում են, կամ էլ վերջում հաշիվը փակելուց ավելացնում, որ այս թեյավճարը նախատեսել են հատուկ շեֆ խոհարարի համար, դա խոսում է հաճախորդի չիմացության մասին: Բավական է նրան այդ պահին գովեստի խոսքեր ասելը և շնորհակալություն հայտնելը:

Շեֆ խոհարար

Շեֆ խոհարար

Երբե՛ք թեյավճար չառաջարկեք ոստիկանին կամ դատարվորին, գրեթե բոլոր երկրներում դա համարվում է կաշառք, ինչպես նաև Հայաստանում: Անգամ պետք չէ առաջարկել թեյավճար, երբ նա օգնել է որևէ հարցում, բավական է անկեղծ շնորհակալություն հայտնելը: Օրինակ Ամերիկայում, երբ ոստիկանը մարդկանց օգնում է, դա համարում է իր պատքը, նաև դրա դիմաց նա ստանում է համապատասխան աշխատավարձ:

Ամերիկայում նաև ընդունված է զանգել ոստիկանատուն և հայտել Ձեր հիացմունքը տվյալ ոստիկանի մասին, ով Ձեզ օգնել է և այդպիսի զանգերի շնորհիվ բարձրացվում է նրա աշխատավարձը, միթ՞ե դա լավագուն թեյավճարը չէ:

Ոստիկան

Ոստիկան

Թեյավճար նաև չեն տալիս 911 ծառայակիցներին, նրանց լավագույն թեյավճարը կարող է հանդիսանալ տարվա լավագույն պարգևատրումը պետության կողմից:

911 ծառայակից

911 ծառայակից

Իմացի՛ր, թեյավճար չեն տալիս նաև պաշտոնական՝ գործարար մարդկանց: Իսկ կան դեպքեր, գործարքների վճարների ժամանակ, երբ խոստացված ապրանքը լավը չի եղել, կամ խաբել են, ապա ապրանքի գումարը վճարելիս ուղարկվում է հաղորդագրություն, որտեղ ասվում է, որ վճարել ենք և նաև ավելացրել ենք Ձեր ֆիրմայի համար թեյավճար 50 ցենտ, որով նրանք արտահայտում են իրենց դժգոհությունը:

Գործարար մարդիկ

Գործարար մարդիկ

Իսկ բժիշկին, Ձեր սպորտի վարպետին, թեյավճար տալ նույնպես պետք չէ, դա կարող է անգամ նրանց վիրավորել, քանի որ թեյավճարը հիշե՛ք շատ չնչին գումար է: Կարելի է նրանց հետագայում նվերներ անել տոներին կամ էլ իրենց ծննդյան օրվա առթիվ: Իսկ բուժքույրերին ընդունված է տալ, նրանց գործի համեմատ:
Ցանկացած դեպքում եթե չգիտենք տալ թե չտալ, ապա պետք է պարզապես հայտնել շնորհակալություն:

Բժիշկ

Բժիշկ

Երբ օտար երկրում եք և Ձեզ պետք է իմանալ կամ գնալ որևէ տեղ ու խնդրում եք անցորդներից օգնություն, այդ մարդուն պետք չէ՛ տալ թեյավճար, պարզապես հայտնեք Ձեր շնորհակալությունը: Իսկ եթե Ձեզ օգնում է մինչև 14 տարեկան երեխան, նրան անպայման պետք է տալ, այս դեպքում դա ոչ թե թեյավճար է, այլ այդ երեխայի համար կարող է հանդիսանալ կոնֆետի կամ էլ հացի համար վճար: Նման դեպքեր շատ կհանդիպեք աղքատ երկրներում, որտեղ երեխաները հենց այդքան չնչին գումարով հայթայթում են իրենց օրվա հացի փողը:

Կարծում եմ նման դեպքերում պետք է լինել մի փոքր առատաձեռն:

Ճանապարհ ուղեկցոզ երեխա

Ճանապարհ ուղեկցոզ երեխա

Թեյավճարը  մեկի համար կարող է լինել վիրավորանք, իսկ մեկ ուրիշի համար կարող է լինել օգնություն, լրացնելով նրա կարիքը, թեկուզ և դա չնչին է:
«Ժանմանակ է եղել ես՝ ինքս, իմ կարիքները հոգացել եմ հենց այդ նույն թեյավճարի օգնությամբ, այս դեպքում ես թեյավճարի անունը կփոխեի, այն անվանելով «հույսի» վճար:» – Իր բլոգում գրել է Ֆիլադելֆիայից տաքսու վարորդը Ումար Մեյգանը, ով բազմիցս ականատես է եղել թեյավճարի օգտակարությանը. գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Նկատեցիք, որ թեյավճարը նաև դառնում է բարության մի մասնիկ:

Թեյավճարով կարող ենք արտհայտել և մեր շնորհակալությունը, և մեր դժգոհությունը՝ մասնակցելով բարությանը:

Այնքան հեշտ է լինել բարի: Պետք է միայն դնել քեզ դիմացինի տեղը, մինչև սկսել նրան դատել (Մառլեն Դիտրիխ):

Բարություն արեք, քանի դուք կաք… (Դենի Դիդրո):

Բարին ձեզ հետ…

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: