Ընտանիք

6 պատճառ, թե ինչու արթնանալ առավոտյան 6-ին

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Մարդիկ երկար ժամանակ է կյանքի հաջողությունը կապում են վաղ արթնանալու հետ: Մենք բոլորս գիտենք, որ կարող ենք ավելին անել կյանքում, եթե մեզ սովորեցնենք վաղ արթնանալ:

Բլոգեր Էգոզա Էիխիին իր կյանքի վերջին 2 տարիների ընթացքում ժամը 6.00-ին է արթնացել: Նա կարծում է, որ այդ սովորությունն է փոխել իր կյանքը:
Ահա 6 պատճառ, թե ինչու դուք ևս պետք է ջանք գործադրեք վաղ արթնանալու համար:

1. Դուք պետք է ժամանակ է հատկացնեք ինքներդ ձեզ

Շատ մարդիկ չեն հասնում իրենց նպատակներին, քանի որ դրանք չեն պահում ուշադրության կենտրոնում: Եթե դուք սկսել եք օրը, չիմանալով թե նախ և առաջ ինչի վրա պետք է կենտրոնանաք, ապա կարծում եմ, քիչ հավանական է, որ օրվա ընթացքում մեծ ձեռքբերւմներ ունենաք:
Քանի որ, մենք գիտենք, որ առավոտյան մեր ուղեղը աշխատում է առավել արդյունավետ: Օգտագործեք  այս ժամանակը` վերցնելով կյանքը վերահսկողության տակ, ոչ թե զգացմունքներով առաջնորդվեք:

2. Դուք պետք է ժամանակ հատկացնեք պլանավորելու ձեր օրը

Աստղագուշակը կարող է պլանավորել ձեր օրը նախապես, նախքան դուք գնում եք աշխատանքի:
Ավելի վաղ կազմելով ձեր օրվա գրաֆիկը, դուք կարող եք ժամանակը ավելի արդյունավետ տնօրինել:
Անմիտ է, երբ կազմում եք գրաֆիկը, երբ ձեր ուղեղը ծանրաբեռնված է և ցանկանում եք միայն մեկ բան՝ հանգստանալ:

3. Առավոտ – հիանալի ժամանակ է աշխատել ձեզ վրա

Ով է ասում, որ դուք արթնանալուն պես պետք է անմիջապես շտապեք գրասենյակ: Միևնույն ժամանակ, մեզանից շատերը բողոքում են, որ իրենք միշտ չէ, որ բավարար ժամանակ ունեն ընտանիքի, հանգստի կամ մարզասրահի համար: Եթե դուք սկսեք արթնանալ առավոտյան ժամը վեցին, դուք կունենաք մի քանի ժամ մինչև աշխատանքը և կհասցնեք գնալ մարզասրահ: Երբ դուք սպորտով եք զբաղվում առավոտյան, այդ ժամանակ ձեր օրգանիզմը հագեցած է էնդորֆինամիով (эндорфинами): Սրանք հորմոններ են, որոնք առաջանում են ֆիզիկական գործունեության ժամանակ և մեզ ուրախության և էյֆորիայի զգացում ապահովում:
Առավոտյան արտադրված էնդորֆինամիի (эндорфинами) քանակությունը կարող է բավարարել, որպեսզի օրվա ընթացքում դուք լինեք եռանդուն և կենսուրախ:

4. Դուք պետք է նախաճաշեք

Դուք բոլորդ էլ լսել եք ձեր կյանքում, որ նախաճաշը ամենակարևոր կերակուրն է օրվա մեջ: Եթե դուք արթնանում եք մի քանի ժամ առաջ մինչ աշխատանքը, ապա նախաճաշը չի կարելի բաց թողնել: Հանրային առողջապահության դպրոցի պատասխանատու Հոպկինսը նշում է, որ լիարժեք նախաճաշը չափազանց կարևոր և օգտակար է առողջության համար:Ճիշտ այնպես, ինչպես մեքենայում պետք է բենզին միշտ լինի, այնպես էլ օրգանիզմում կերակուր` հատկապես, առավոտյան:

5. Այսպես անում են շատ հաջողակ մարդիկ

Ջեկ Դորսին Twitter-ում իր ընթերցողին պատմում է, որ նա սկսում է իր օրը առավոտյան ժամը 5.30-ին: Դորսին աշխատանքից առաջ իր ժամանակ օգտագործում է մեդիտացիայի և 10 կմ վազքի վրա: Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը սկսում է արձագանքել իր գործընկերների նամակներին ամեն առավոտ, ժամը 4:30: Virgin Group–ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը կողմնակից է վաղ արթնանալուն: Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ արթնանում է առավոտյան ժամը 5.45 և ձեռնամուխ է լինում անմիջապես աշխատելու: Ապա մի որոշ ժամանակ նստում է համակարգչի դիմաց և միայն դրանից հետո նախաճաշում:

6. Դուք պետք է երկու քայլ առաջ լինեք բոլորից

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առավոտյան վաղ արթնանալը կարող է խթանել ձեր ստեղծագործական միտքը: Դրականն այն է, որ դուք սկսում եք աշխատել, նույնիսկ երբ ձեր բոլոր մրցակիցները քնած են:
Բոլոր տհաճ աշխատանքները փորձեք լուծել մինչև առավոտյան 8.00:
Այս սովորությունը թույլ է տալիս հաջորդ օրը ունենալ բարձր տրամադրություն և զգացումներ:
Այս սովորությունը, որ առավել տհաճ աշխատանքները անում եք վաղ առավոտյան նվազեցնում է սթրեսի և անհանգստության մակարդակը: Եվ հետո, եթե դուք կարող եք սովորեցնել ինքներդ ձեզ արթնանանալ  2.5 ժամ ավելի վաղ, քան սովորաբար, ապա դուք հնարավորություն եք ստանում աշխատել օրվա մեջ 150 րոպե, շաբաթը 17.5 ժամ, ամիսը 70 ժամ և 1 տարվա ընթացքում 840 ժամ ավելի շատ:
Ընտրությունը ձերն է …

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: