Սնունդ

Աշխարհի համերը. տեղեկություններ ազգերի խոհանոցների մասին

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Փոքրիկ ակնարկ տարբեր ազգերի խոհանոցների ավանդույթների մասին:

Ամերիկյան խոհանոց:
Աշխարհի տարբեր էթնիկ խմբերի մշակութային, ազգագրական և կրոնական նորմերի միախառնումից Ամերիկան աշխարհին է ներկայացրել իր բազմազան և հարուստ խոհանոցը:

IMG_3746

http://viewthevibe.com/

Ասիական խոհանոց:
Ասիան աշխարհին հայտնի է իր տարբեր տեսակի, գույնի, ձևի և չափսերի բրինձով: Գաղտնիք չէ, որ Ասիայում բրնձի մշակմամբ զբաղվում են շուրջ 8000 տարի: Իսկ Ասիական խոհանոցում ամենահաճախ հանդիպող համեմունքը սոյայի սոուսն է:

SuperSkidki-kiev-vse-menyu-sushi-rollov-maki-salatyi-i-vse-menyu-so-skidkoy-50-ot-slujbyi-dostavki-Asia-food

http://kuponi.com.ua/

Չինական խոհանոց:
Չինական խոհանոցում մեծ նշանակություն են տալիս բրնձին, սոյային և բանջարեղեններին: Միսն ու ձուկն այնտեղ օգտագործում են համեմատաբար ավելի սակավ, քան մնացած այլ խոհանոցներում:

royalspices05

http://mmm-yoso.typepad.com/

Հոլանդական խոհանոց:
Հոլանդիան աշխարհին ոչ միայն հայտնի է իր կակաչներով և կլոմպով (Klomp-փայտե կոշիկներ) , այլև հոլանդական խոհանոցը հայտի է աշխարհին իր պանրի տեսակների բազմազանությամբ: Գաուդան և էդամն աշխարհի ամենահայտնի հոլանդական պանիրների արտադրանքն են:

Edam_Cheese

http://www.cheesewiki.com/

Ճապոնական խոհանոց:
Ճապոնական խոհանոցը աշխարհին հայտնի է իր բնական ու ներդաշնակ լինելով: Ցածր կալորիականությունը, երկաթով և պրոտեիններով հարուստ սնունդը թույլ է տալիս, որ ճապոնական խոհանոցը համարվի ամենաառողջն աշխարհում:

cuisine

http://www.maff.go.jp/

Մեքսիկական խոհանոց:
Ինչպես բոլորին հայտնի է, Մեքսիկան իր սննդի մեջ մեծ նշանակություն է տալիս եգիպտացորենին: Եգիպտացորենը եղել է մեքսիկական հացի` տորտիյայի,  ու թխվածքների հիմքը: Իսպանացի կոնկիստադորները Մեքսիկայի պատմության էջերում թողել են իրենց դրոշմը: Անմասն չի մնացել նաև մեքսիկական խոհանոցը: Այս երկու հարուստ մշակույթների բախումից առաջացավ համեղ և բուրումնավետ մեքսիկական խոհանոցը:

3438851

http://elpuenteakron.weebly.com/

Սկանդինավյան խոհանոց:
Շվեդական, նորվեգական կամ դանիական խոհանոցներ գործնականում անհնար է առանձնացնել: Գոյություն ունի միայն մեկ` սկանդինավյան ժողովուրդներին իրար կապող, սկանդինավյան խոհանոցը: Սկանդինավյան խոհանոցը բացառապես կերտվել է բնական պայմաններից ելնելով: Ձմռան երկարատև և ցուրտ լինելը ստիպեց մարդկանց մտածել, թե ինչպես կարելի է պահել ամռանը ստացված բերքը: Թթու դրված, մարինացված և աղ դրած սննդամթերքներն այնքան էլ հարուստ չեն վիտամիններով:
Համեմատաբար շվեդական խոհանոցն ավելի բազմազան էր և հարուստ մրգերով ու բանջարեղենով: Սակայն որքան տարածքը գտնվում էր թերակղզու հյուսիսային մասում, այդքան խստանում էին բնական պայմանները, դրա հետ մեկտեղ նաև սննդային բազմազանությունն ավելի էր աղքատանում:

Scandinavian Cuisine

http://www.imgarcade.com/

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: