Ֆիլմեր

Հանգստյան գիշեր մայրերի համար

Ժանր՝ Կատակերգություն
Բյուջե՝ 5 մլն. դոլար
Երկիր՝ ԱՄՆ
Դերերում՝ Սառա Դրյու, Շոն Էսթին, Պատրիցիա Հիթոն,
Թրեյսի Դ. Էդկինս, Դեյվիդ Հանթ, Լոգան Ուայթ
Ռեժիսոր՝ Էնդրյու Էրվին

Ֆիլմի սյուժեն պատմում է այն մասին, թե ինչ է լինում, երբ երեք մայրեր թողնում են իրենց երեխաներին ամուսինների մոտ, և որոշում են մեկ գիշեր զվարճանալ՝ ընկերուհիներով:

Ամերիկյան կոմեդիա, որը կարելի է դիտել ամբողջ ընտանիքով: Ինչպես ֆիլմի հերոսուհիները, մեզնից շատերն էլ կարող են հայտնվել նման անելանելի թվացող իրավիճակներում, սակայն ֆիլմում ցույց է տրված,  որ պետք չէ հանձնվել, այլ ամեն իրավիճակում՝ չկորցնելով լավատեսությունը, հավատալ, որ Աստված լուծում ունի բոլոր խնդիրների համար:

Չնայած նրան, որ ֆիլմի բյուջեն կազմել է 5 մլն. դոլար՝ ֆիլմը բավականին լայն ճանաչում է գտել ԱՄՆ-ում:
Ինքս ֆիլմը շատ եմ հավանել հենց գլխավոր դերասանուհի՝ Սառա Դրյուի, հիանալի խաղի շնորհիվ: Ֆիլմում նա կարծես ապրում է ամեն մի վայրկյանը, և զգացվում է, որ դերասանուհին ինքն էլ մայր է և ֆիլմից դուրս առնչվում է մայրերի առօրյա խնդիրների հետ:
Ֆիլմում ամեն ինչ իր տեղում է, կան պահեր, որոնք շատ խորը իմաստ ունեն, դե իսկ այդ ամենին զուգահեռ, հումորը թույլ չի տա ձանձրանալ նույնիսկ ամենաքմահաճներին:

Մի խոսքով, եթե դուք պոզիտիվ ֆիլմերի սիրահար եք, ապա այս ֆիլմը կպարգևի ձեզ 98 հաճելի րոպեներ:

 

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: