Հայ դասականներ

Պարույր Սևակ «Հավատում եմ»: Կարդում է՝ Նունե Ավետիսյանը

Հաճախ սիրում եմ,երբ մարդկայնորեն սիրտս գերում են,

Հաճախ լռում եմ,երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են,

Նաև խղճում եմ,եթե զղջում են,

Հիասթափվում եմ,եթե խափվում եմ,

Նաև ատում եմ,եթե ստում են,

Բայց ամենի’ց խոր…Ես հավատում եմ…

Ինչու՞ թաքցնեմ…

Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն:

Ի՞նչ ասես չկա նրա փակ սրտում:

Գիտի կործանե’լ,բայց և գործ անել…

Մատնություն գրած նու’յն իր ձեռքերով

Աշխարհը լցնել շռայլ բերքերով:

Նույն այդ ձեռքերով`

Ե’վ ճրագ մարել

Եվ խարույկ վառել…

Նու’յն այդ ձեռքերով`

Ե’վ դանակ խրել

Ե’վ վեպեր գրել…

Նա գիտի զարկե’լ ու զրկե’լ գիտի…

Բայց գիտի գրկե’լ ու փրկել գիտի…

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: