Հայ դասականներ

Գևորգ Էմին. «Զգույշ գործիր Հայաստանում». կարդում է՝ Նունե Ավետիսյանը

Երգը զենքի պես զգույշ գործածիր, երբ խառն է դարը,

Նույն արճիճից են ձուլում, իմացիր, գնդակն ու տառը,

Զգու՜յշ, զգույշ խոսիր Հայաստանում,

Այստեղ ամեն գագաթ ու ձոր արձագանք է տալիս հզոր,

Եվ քո խոսքը հեռու՜ն տանում…

Թե բարի են խոսքերը քո, հայոց լեռներն ակնածանքով

Կխոնարհվեն քո դեմ լռին` բաշը քսած քո ոտքերին…

Իսկ թե չար են, լեռները մեր, հրաբխի բներն անմեռ, որ լռել են, բայց չեն հանգել`

Քեզ լավայով կարձագանքեն, որ լեռներ է քշում տանում,

Զգու՜յշ խոսիր Հայաստանում…

Զգու՜յշ քայլիր Հայաստանում…

Զգու՜յշ գործիր Հայաստանում…

gevorg-emin

 

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: