Ընտանիք

Մայիսի 15. տոն՝ ողջ մարդկության համար

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է:

Ընտանիքի միջազգային օրը «International Day of Families» հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1993 թ.:

Սեպտեմբերի 20-ի թիվ 47/237 բանաձևով որոշվել և կոչ է հղվել ՄԱԿ-ի անդամ պետություններին` սկսած 1994 թվականից ամեն տարի մայիսի 15-ը նշել որպես ընտանիքի միջազգային օր:

Այսօր Ընտանիքի միջազգային օրն էԴրան հետևելով, օրենքով սահմանված կարգով՝ ամեն տարի մայիսի 15-ին ընտանիքի օրն են տոնում Սլովակիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Տաջիկստանը, Հունաստանը, իսկ Նախագահների հրամանագրերով` Բելառուսը, Ուկրաինան եւ այլ պետություններ:

Այս ամենից անմասն չմանաց նաև Հայաստանը: 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով, որպես ընտանիքի օր, ամրագրվեց մայիսի 15-ը:
ՄԱԿ-ի կողմից ընտանիքի միջազգային օրվա հաստատումը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը գրավել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա:

  • Ընտանիքը հասարակության հիմնական ինստիտուտներից է: Այն մարդու հասարակայնացման առաջին աստիճանն է:
  • Ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական մասնիկ, համամարդկային արժեքների պահապան է:
  • Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը:
  • Ընտանիքում է սկսվում մարդու կյանքը: Այստեղ է նա ձևավորվում որպես քաղաքացի:

Ընտանիքը սիրո, հարգանքի, համերաշխության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակություն, առանց որի չի կարող գոյատևել մարդը և չի կարող զարգանալ մարդկային կյանքը:

  • Ընտանիքը կայունության և զարգացման գործոնն է:

Ընտանիքը թիմը է, որտեղ հայրը պաշտպանում է, մայրը՝ հոգ տանում, իսկ երեխաները զարգանում են պաշտպանության և հոգատարության մեջ, որից հետո նրանք են դառնում այդ ամենի կրողը:

Այս կյանքում մարդու միակ սեփականությունն իր ընտանիքն է: Կայացած, ուժեղ ընտանիքին ոչնչացնել գրեթե հնարավոր չէ: Ընտանիք ինստիտուտը իրենով շատ ուժեղ է, անխոցելի ամրոց է ցանկացած թշնամու համար: Այն կռվի դաշտ է, բայց այստեղ հայրը, մայրը և երեխաները կռվում են ոչ թե միմյանց դեմ, այլ օտարածին թշնամիների՝ պաշտպանելով միմյանց, իրենց իսկ սեփականությունը՝ ընտանիքը:

Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ մայիսի 15-ը բոլորիս տոնն է: Եվ շնորհակալությո՜ւն Աստծուն այդ հիանալի նվերի համար, առանց որի մարդկային ծնունդը դատապարտված կլիներ:

Ահա՛ թե ինչպիսին է կայացած, ուժեղ ընտանիքը: Կարճ մի տեսանյութ, որը շատ բան է ասում և սովորեցնում…

Մարգարիտա Խաչատրյան

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ:

Մեկնաբանել գրառումը