Սպորտ

Չեմպիոնների Լիգա. Բարսելոնան մեկնում է Բեռլին

Մայիսի 12-ին Մյունխենի Ալիանց Արենայում Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում Բավարիան ընդունում էր Բարսելոնային:

Առաջին հանդիպումն ավարտվել էր 3-0 հաշվով կատալոնացիների օգտին, և այս խաղում մյունխենցիները պետք է փորձեին անել գրեթե անհնարինը:

Երկու թիմերի մեկնարկային կազմերն ամբողջովին նույնն էին, ինչ մեկ շաբաթ առաջ Կամպ Նոու մարզադաշտում:

Բավարիայի մեկնարկային կազմը՝ Նոյեր – Ռաֆինյա, Բենատիա, Բոատենգ, Բերնատ – Շվայնշտայգեր, Լամ, Ալոնսո, Տիագո – Մյուլլեր, Լևանդովսկի:

Մյունխենցիների կազմը նույնն էր, միակ տարբերությունը առաջին հանդիպման հետ համեմատած ՝ տակտիկական սխեման էր, Գուարդիոլան 3-5-2 դասավորությունից անցում կատարեց ավելի ավանդական 4-4-2 սխեմային:

Բարսելոնայի մեկնարկային կազմը՝ Տեր Շտեգեն – Դանի Ալվես, Մասկերանո, Պիկե, Ջորդի Ալբա – Բուսկետս, Ինիեստա, Ռակիտիչ – Մեսսի, Սուարես, Նեյմար:

Բարսելոնան ընդհանրապես այս մրցաշրջանի 2-րդ հատվածում ամբողջովին ձևավորեց մեկնարկային կազմ ասվածը: Այս կազմը Լուիս Էնրիկեն գրեթե առանց փոփոխությունների օգտագործում է մրցաշրջանի վերջին հատվածում:

Ավանդաբար Ալիանց Արենան ստեղծեց հիանալի մթնոլորտ և ցույց տվեց, որ Բավարիան խաղալու է սեփական երկրպագուների բուռն աջակցության ներքո: Բավարիան տրամադրված էր այս խաղում խաղալ գոնե արժանի ֆուտբոլ և թույլ չտալ տանը անցյալ մրցաշրջանի կիսաեզրափակիչի նման խաղ, երբ Մադրիդի Ռեալը մյունխենցիների հարկի տակ Նոյերի դարպասն ուղարկեց 4 անպատասխան գնդակ:

mehdi-benatia-goal-celebration-with-bastian-schweinsteigerԱռաջին խաղակես

Խաղի առաջին կեսը սկսվեց և ընթացավ բավականին բարձր տեմպի ներքո: Չնայած նրան, որ երկու թիմերն էլ սիրում են գնդակը վերահսկել և դիրքային գրոհներ կառուցել, նետվեցին գրոհների: Մեկական վտանգավոր պահ ունեցան Իվան Ռակիտիչը և Տիագո Ալկանտարան բայց երկու դեպքում էլ գնդակը խուսափեց հայտնվել դարպասում:

Իսկ արդեն 7-րդ րոպեին Բավարիան Լևանդովսկու վաստակած անկյունայինից գրավեց Տեր Շտեգենի դարպասը կատարելով իր նախնական պլանի առաջին կետը՝ խփել արագ գոլ: Գոլի հեղինակ դարձավ Մեհդի Բենատիան՝ Շաբի Ալոնսոյի իրացրած անկյունայինից հետո մնալով Բարսայի տուգանայինում մեն մենակ գլխի հարվածով գնդակը ուղարկեց դարպասի ձախ անկյունը: Ստեղծվեց այնպիսի տպավորություն, որ այս գոլն ավելի ակտիվացրեց Բարսային, և կատալոնացիները, չհամակերպվելով պարտվողի դերի հետ, անցան գրոհների: Եվ 15-րդ րոպեին կատալոնացիներին հաջողվեց գեղեցիկ կոմբինացիա, որի արդյունքում Լուիս Սուարեսի անցումից և փոխանցումից հետո Նեյմարը գրավեց գրեթե դատարկ դարպասը:

neymar-suarez-messiԱյս գոլից հետո Բարսելոնան էլ ավելի ակտիվացավ և ունեցավ խաղի շատ ակտիվ ժամանակահատված, բայց թիմերի գրոհները մնում էին հավասար սրության: Սակայն այս անգամ կրկին Բարսելոնան հասավ հաջողության Տեր Շտեգենի փոխանցումից հետո Մեսսին ազատ տարածության դուրս բերեց Սուարեսին և կրկին անգամ Նեյմարը, հայտնվելով նպաստավոր դիրքում, գնդակը բիլիարդային հարվածով ուղարկեց Նոյերի պաշտպանած դարպասը: Այս գոլը վերջ դրեց Բավարիայի՝ եզրափակիչ դուրս գալու հույսերին: Առաջին խաղակեսը ավարտվեց Բարսելոնայի առավելությամբ:

pique-busquets-alba-mascherano-xaviԵրկրորդ խաղակես

2-1 հաշիվը փոխեց Բավարիայի խաղի նպատակը, քանի որ եզրափակիչ անցնելը գրեթե անհնար էր բավարացիները երկրորդ խաղակեսին դուրս եկան իրենց պատիվը բարձր պահելու համար: Ակհնայտ էր, որ Բարսելոնան դուրս էր եկել խաղադաշտ՝ արդեն իր նպատակը կատարած, և դրանից հենց օգտվեց Բավարիան: 59-րդ րոպեին Շվայնշտայգերի փոխանցումից հետո Ռոբերտ Լևանդովսկին գեղեցիկ հարվածով տուգանային հրապարակի գծից հավասարեցրեց խաղի հաշիվը:

lewandowski-against-barcaԲավարիան զգաց Բարսելոնայի զգոնության պակասը և վերցնելով գնդակը սեփական ձեռքը սկսեց ճնշում գործադրել Տեր Շտեգենի և պաշտպանների վրա և այդ ճնշման արդյունքում 74-րդ րոպեին նույն Շվայնշտայգերի փոխանցումից հետո այս անգամ Թոմաս Մյուլլերը նմանատիպ հարվածով առաջ մղեց Բավարիային: 3-2 և այս հաշիվը մնաց Ալիանց Արենայի լուսատախտակին մինչև խաղի գլխավոր մրցավար անգլիացի Մարկ Կլատտենբուրգի վերջնական սուլիչը:

Ամփոփում

barcelona-goal-celebrationԱյսպիսով Բարսելոնան ընդհանուր 5-3 հաշվով դուրս է թողնում Մյունխենի Բավարիային Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունից և դուրս է գալիս այդքան սպասված եզրափակիչ, որում կատալոնացիները, ամենայն հավանականությամբ, կլինեն ֆավորիտը:

Եզրափակիչը տեղի կունենա Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում հունիսի 6-ին: Բարսելոնան կիմանա իր մրցակցին մայիսի 13-ին, Մադրիդի Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում բեռլինյան եզրափակչի 2-րդ ուղեգիրը կվիճարկեն Մադրիդի Ռեալը և Թուրինի Յուվենտուսը: Առաջին հանդիպումը Թուրինցիները հաղթեցին 1 գոլի առավելությամբ, բայց չկարողացան պահել սեփական դարպասը անառիկ:

Հեղինակի մասին

Կարո Հովակիմյան

Կարո Հովակիմյան

Սովորում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում: Ապագա տնտեսագետ-ճարտարագետ է: Ֆուտբոլի մեծ սիրահար է:
Սիրում է հավատարիմ ընկերներին. մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, վստահությունը և փոխադարձ հարգանքը: