Ընտանիք

Բրեդ Փիթը հայտնաբերել է կնոջ՝ սիրելու և հմայիչ լինելու գաղտնիքը…

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

«Մեր ամուսնական կյանքում եկավ մի շրջան, երբ իմ կինը լուրջ հիվանդացավ:

Նա հաճախ էր նյարդայնանում՝ ամեն տեղ և ամեն ինչից, աշխատանքի վայրում առաջացած խնդիրներից, անձնական կյանքում՝ իր անհաջողություններից, նաև երեխաների հետ կապված խնդիրների պատճառով: Նա նիհարել էր 15 կգ-ով՝ իր 35 տարեկան հասակում:

Միշտ դժգոհում էր, անընդհատ լաց էր լինում և բարկանում էր բոլորի և ամեն ինչի վրա:

Նրան ոչինչ չէր ուրախացնում և բավարարում: Անդադար ցավում էր գլուխը, սիրտը, և նյարդերի անտանելի ցավերը տարածվում էին նրա մեջքի և կողոսկրերի շրջակայքում: Շատ վատ էր քնում, արթնանում էր վաղ առավոտյան և այլևս չէր կարողանում քնել: Կորցրել էր իր հանգիստն ու դարձել էր անկառավարելի: Նա խորը դեպրեսիայի մեջ էր հայտնվել:

Մեր հարաբերությունները դարձել էին անտանելի և գտնվում էին անդունդի եզրին:

Նրա գեղեցկությունը մերթընդմերթ անհետանում էր: Աչքերը կորցրել էին իրենց փայլն ու ամբողջությամբ այտուցվել էին: Նա կամաց-կամաց սկսեց հանձնվել, և այլևս չէր հետևում իր տեսքին և գեղեցկությանը: Կյանքը նրա համար դարձել էր անիմաստ և մռայլ: Նա հրաժարվեց բոլոր նկարահանումներից և իր սիրած բոլոր դերերից: Ես նույնպես սկսեցի կորցնել իմ հույսը և կարծեցի, որ այլևս այսպես չի կարող շարունակվել, և մենք անպայման կբաժանվենք:

Բայց որոշ ժամանակ անց ես որոշեցի և սկսեցի գործել…

Չէ՞ որ ինձ բաժին էր ընկել աշխարհի ամենագեղեցիկ և ամենահմայիչ կինը: Նա բազում կանանց և տղամարդկանց իդեալն է, իսկ ինձ առիթ է տրված՝ ամեն օր քնելու և արթնանալու նրա կողքին, գրկելու և սիրելու նրան:

Ես սկսեցի անհամար ծաղիկներով, ջերմ համբույրներով և գեղեցիկ խոսքերով շրջապատել նրան, կյանքը լցնել այն ամենով, ինչը գեղեցիկ և հաճելի էր նրան: Հաճախակի անակնկալներ և նվերներ էի մատուցում, ամեն վայրկյանը լցնում էի ուրախությամբ, ապրում էի նրա համար: Մարդկանց շրջապատում խոսում էի միայն նրա մասին՝ գովելով և գոհանալով նրանից, քաջալերում էի նրան մեր ընդհանուր ընկերների մոտ:

Հանկարծ նա սկսեց ծաղկել…

Նա օրեցօր դարձավ ավելի գեղեցիկ և հմայիչ, քան առաջ էր: Գնալով վերականգնվեց նրա քաշը, այլևս դադարեց նյարդայնանալուց և սկսեց ինձ սիրել ավելին, քան առաջ էր: Ես նույնիսկ զարմացել էի և չգիտեի, որ նա ընդունակ է այդքան ուժգին և անմոռաց սիրել: Եվ ես իմ կյանքում մի կարևոր բան հասկացա.

Կինը տղամարդու արտացոլանքն է… Ինչպես և ինչքան սիրես ու նվիրվես նրան, նա կդառնա այդպիսին, և ավելիով կվերադարձնի քեզ այն, ինչ սիրով տվել ես նրան»…

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: