Երաժշտություն

Հյուսիսային պողոտայից՝ Gipsy Kings. Ելենա Երևանի կիթառի առեղծվածը

Elena YerevanԱՊՀ Мир հեռուստաալիքի Культурный обмен հաղորդաշարի հերոսուհին՝ Ելենա Աշոտի Նիկողոսյանը, ով համացանցում առավել հայտնի է որպես Elena Yerevan, ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 26-ին Երևանում:

1996 թվականին ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստան, այնտեղ ավարտել դպրոցը և ստացել երաժշտական կրթություն: 2011 թվականին վերադարձել է Հայաստան և ավարտել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը:

«Իսպանացի» հայուհին…

Համերգներ է ունեցել Երևանի «Նարեկացի» արվեստի կենտրոնում, Լոս Անջելեսի Ford Amphitheatre բացօթյա սրահում, մասնակցել Կալիֆորնիայի San Gabriel Mission Playhouse դահլիճում տեղի ունեցած Mosaic V համերգին: Մենահամերգով հանդես է եկել նաև Բոստոնում: ԱՄՆ-ում ելույթ է ունեցել տարբեր բարեգործական համերգների ժամանակ՝ ծերանոցներում, դպրոցներում։

Elena YerevanԱռաջին անգամ կիթառը ձեռքն է վերցրել 12 տարեկանում ու միանգամից սիրահարվել գործիքին: Հոր խորհրդով շուտով Youtube-ում տեղադրել է իր առաջին տեսահոլովակը, որտեղ նա նվագում է ու երգում: Փոքրուց սիրել է լեգենդար Gipsy Kings խումբը, և նրանց հանդիպելու և միասին երգելու իր վաղեմի երազանքն իրականացել է:

2014 թվականի օգոստոսի 23-ին ունեցել է մենահամերգ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։ Սեպտեմբերի 6-ին կայացել է Ռուբեն Հախվերդյանի հետ «Էլի աշուն» խորագրով համերգը, որը ևս նրա մանկական երազանքներից է եղել։

Elena YerevanԱյսօր նրա կատարումները YouTube-ում իսկապես պահանջարկ են վայելում: Դրա վառ ապացույցն է Անտոնիո Բանդերասի Cancion del Mariachi երգի յուրօրինակ cover-տարբերակը, որը վաղուց արդեն հատել է 1 միլիոն դիտումների սահմանագիծը:

Ելենան, ով իր կարիերան սկսել է իսպանական երգերից, զարմացած խոստովանում է, որ իրեն ավելի շատ գրում են իսպանացիները, քան հայերը: Ըստ իսպանացիների՝ Ելենան իսպանացի է, իսկ ըստ հայերի՝ հայ: Գուցե կգա մի օր ու մարդիկ կսկսեն վիճել, թե վերջապես ինչ ազգություն ունի Ելենան, ինչպես հին յոթ հունական քաղաքներն էին վիճում Հոմերոսի ծննդավայրը կոչվելու համար:

Հ.Գ. Վայելե՛ք Գուսան Հայկազունի «Գետաշեն» հայրենասիրական երգը՝ Ելենա Երևանի կատարմամբ:

Հեղինակի մասին

Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյան

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով: Շախմատի Երևանի չեմպիոն է: Սիրում է ֆուտբոլ, որակյալ երաժշտություն և այն ամենն, ինչ գեղեցիկ է: