Սպորտ

Եվրոպայի Լիգա. Կիսաեզրափակիչներ

uefa-europa-league-logoՉեմպիոնների Լիգայի եզրափակչի երկու մասնակիցներին պարզելուց հետո ժամանակն էր ուշադրությունը սևեռել ՈՒԵՖԱ-ի՝ հեղինակությամբ 2-րդ մրցաշարին՝ Եվրոպայի Լիգային:

Կիսաեզրափակիչ փուլի զույգերն էին՝ Սևիլյա – Ֆիորենտինա և Նապոլի – Դնեպր:

uefa-europa-league-semifinals

Քանի որ այս մրցաշրջանի Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլում բավականին շատ էր իտալական թիմերի քանակը, այդ պատճառով զարմանալի չէր կիսաեզրափակիչում միանգամից երկու իտալական թիմի ներկայությունը: Իսկ Ուկրաինական Դնեպրի հայտնվելն այս փուլում մեծ անակնկալ էր բոլորի համար, քանի որ այս թիմը ներկայացնում է համեմատաբար թույլ առաջնություն և իհարկե մյուս թիմերի համեմատ չունի այսպիսի կարևոր հանդիպումներում խաղալու փորձ: Այս փուլի վերջին մասնակիցն է մրցաշարի ներկայիս հաղթող՝ Սևիլյան:

Ֆիորենտինա 0-2 (0-5) Սևիլյա

uefa-europa-league-3

Այս զույգում առաջին հանդիպումը տեղի ունեցավ Սևիլյա քաղաքի Ռամոն Սանչես Պիսխուան մարզադաշտում: Ի տարբերություն մյուս զույգի այստեղ հնարավորությունները գրեթե հավասար էին դասվում: Միմյանց դեմ էին դուրս եկել երկու երիտասարդ մարզիչներ՝ Ունայ Էմերին և Վիտչենցո Մոնտելլան:

Առաջին խաղում իսպանական ակումբը տարավ վստահ հաղթանակ 3-0 հաշվով՝ գրեթե չթողնելով ոչ մի հնարավորություն իտալացիներին՝ վերադառնալու այս դիմակայության մեջ պատասխան խաղում:

Չնայած հաշվին, Ֆլորենցիա քաղաքի Արտեմիո Ֆրանկիի անվան մարզադաշտը լեփ-լեցուն էր երկրպագուներով, և հույսը դեռ ապրում էր, որ իտալական թիմը կկարողանա վերադարձնել կորցրածը: Ֆիորենտինան առաջին րոպեներից ճնշեց Սևիլյային և շատ մոտ էր արագ գոլին, բայց չկարողացավ դա անել, և Սևիլյան, հենց առաջին խաղակեսում ուղարկելով 2 գնդակ մանուշակագույնների դարպասը, ավարտեց ամեն ինչ այս զույգում: Հանդիպումը ավարտվեց հենց այս հաշվով և Սևիլյան 2-րդ անգամ անընդմեջ դուրս է գալիս Եվրոպա Լիգայի եզրափակիչ և հաղթելու դեպքում կդառնա առաջին թիմը, որ կարողացել է հաղթել այդ գավաթը երկու անգամ անընդմեջ:

Դնեպր 1-0 (2-1) Նապոլի

uefa-europa-league-9
Նեապոլում՝ այս քաղաքի նույնանուն թիմի Սան Պաոլո մարզադաշտում, տեղի ունեցավ այս թիմերի առաջին հանդիպումը: Այստեղ բավականին ավելի մեծ հնարավորություններ ուներ Ռաֆայել Բենիտեսի թիմը:

Առաջին խաղն ավարտվեց անակընկալ հաշվով, Դնեպրը տարավ Նեապոլից ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, կարողանալով անել շատ կարևոր մի բան՝ խփել գոլ հակառակորդի դաշտում: Ուկրաինական թիմը փրկվեց պարտությունից վերջին 10 րոպեների ընթացքում:

Այս հաշիվը խոստանում էր մեզ շատ հետաքրքիր հանդիպում Կիևի Օլիմպիական մարզադաշում: Չլինելով այս մարզադաշտի տերը՝ Դնեպրը կարողացավ գրավել Ուկրաինայի մայրաքաղաքի ֆուտբոլային հասարակության ուշադրությունը և լցնել տրիբունաները: Հորդառատ անձրևի տակ թիմերը փորձում էին լուծել սեփական հարցերը: Դրության տերն էր Նապոլին, բայց Դնեպրը ձեռնարկում էր սուր հակագրոհներ: Նետվելով գրոհների՝ Նապոլին թողնում էր բաց գոտիներ, և այդ հանգամանքը հիանալի օգտագործեց Դնեպրը: Երկրորդ խաղակեսում գրավելով իտալացիների դարպասը՝ ուկրաինական ակումբը դուրս է գալիս Եվրոպա Լիգայի եզրափակիչ:

Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 27-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Ազգային մարզադաշտում: ՈՒԵՖԱ-ի գավաթը կվիճարկեն Իսպանական Սևիլյան և Ուկրաինական Դնեպրը:

uefa-europa-league-final-2015-dnipro-sevilla

Հեղինակի մասին

Կարո Հովակիմյան

Կարո Հովակիմյան

Սովորում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում: Ապագա տնտեսագետ-ճարտարագետ է: Ֆուտբոլի մեծ սիրահար է:
Սիրում է հավատարիմ ընկերներին. մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, վստահությունը և փոխադարձ հարգանքը: