Ապրելակերպ

Ներում են միայն ուժեղները

Աննա Բարսեղյան
Հեղինակ՝ Աննա Բարսեղյան

Մարդիկ կան, որ համեմատվելով իրենցից թույլերի հետ, ձգտում են ուժեղ երևալ,  ինքնահաստատվել՝ անտեսելով մարդկային արժեքներն ու հատելով բարոյականության սահմանը:

Չէ՞ որ ուժեղից ուժեղներ էլ կան:  Եվ բոլորը կարող են հայտնվել բարդ իրավիճակներում:

Իրական ուժը երևում է այն ժամանակ, երբ այն օգտագործվում է ո’չ թե թույլին հալածելու, ծաղրելու, այլ նրան պաշտպանելու և օգնելու համար: Իսկ ներել ու պաշտպանել դժվարության մեջ ընկած թշնամուն կարող է  միայն հոգևոր ուժի ու զորության տեր անձնավորությունը:

Ահա կարճամետրաժ մի ֆիլմ, որը փոքրիկ, բայց մեծ սրտով մի տղայի մասին է, ում նման կարող էին վարվել քչերը: Իսկ դու կկարողանայի՞ր:

Հեղինակի մասին

Աննա Բարսեղյան

Աննա Բարսեղյան

Ծնվել է 1995թ. մարտի 13-ին: Սովորում է Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետում: Ավարտել է «Իմաստասեր» վարժարանը: 2009-2010թթ. մասնակցել է «Ազգ» օրաթերթի և UNICEF-ի համագործակցությամբ իրականացված ծրագրին, որտեղ սովորել է «Ժուռնալիստիկայի հիմունքներ և վարպետություն»: Աշխատել է որպես «Մանկապատանեկան Ազգ» թերթ-ներդիրի լրագրող: Այժմ թղթակցում է տարբեր լրատվական կայքերի: