Ապրելակերպ

Ափսո՜ս, որ նրա հետ այդպես վարվեցի…

Մի փոքրիկ աղջիկ մտնում է սրճարան ու զբաղեցնում մի ազատ սեղան:

Մատուցողուհին մոտենում է նրան և շատ կոպիտ հարցնում. – ի՞նչ է քեզ պետք:
– Ի՞նչ արժե շոկոլադե պաղպաղակը – հարցրեց փոքրիկը:
– Մեկ ռուբլի – պատասխանեց մատոցողուհին:
Աղջիկը պայուսակից հանեց մանրադրամները ու սկսեց հաշվել:
– Իսկ ինչքա՞ն արժե հասարակ պաղպաղակը, առանց ոչ մի բանի – հարցրեց երեխան:
– Հիսուն կոպեկ – ասաց վերջինս:
Աղջիկը նորից հաշվեց իր մանրադրամները:
– Բերե՛ք, խնդրում եմ ինձ այդ հասարակ պաղպաղակից – որոշեց փոքրիկը:
Մատուցողը բերեց պաղպաղակը, առհամարական դրեց սեղանին, փոքրիկին տվեց հաշիվը և հեռացավ: Աղջիկը կերավ պաղպաղակը, վճարեց հաշիվը և աննկատ գնաց:
Մի պահ մատուցողուհին նկատեց, որ աղջիկը չկա և անհանգստացավ, որ մի գուցե երեխան փախչել է, չվճարելով այն:

Երբ մոտեցավ սեղանին, նա մնաց ապշած, երբ նկատեց, որ բացի այն, որ երեխան պաղպաղակի գումարը վճարել էր, այլ նաև թողել էր թեյավճար իր համար: Երեխայի քայլը ամաչեցրեց մատուցողուհուն, որ նա հրաժարվեց իր սիրելի պաղպաղակից, որպեսզի կարողանա նրան էլ շնորհակալություն հայտնի թեյավճարով:

Երբե՛ք եզրակացություն մի արա մարդու մասին՝ չտեսնելով նրա քայլերը:

Այն մարդը, ով փոքրին անտեսում է, հենց ինքն է փոքրը:

Մինչև մարդու գործը չտեսնես, չփորձես կարծիք կազմել նրա մասին, հակառակ դեպքում միշտ կլինես հիասթափված:

 

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: