Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը խփեց մրցաշրջանում իր առաջին գնդակը, Բորուսիան 3-0 հաշվով հաղթեց Շալկե-04-ին

Henrikh Mkhitaryan

Գերմանիայի Բունդեսլիգայի հերթական՝ 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Սիգնալ Իդունա Պարկ մարզադաշտում: Դորտմունդի Բորուսիան հյուրընկալել էր Գելզենկիրխենի Շալկե-04-ին:

Mkhitaryan Goal Against SchalkeՌուրյան դերբիում լավագույնների թվում էր մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը, ով աչքի ընկավ ակտիվ խաղով և խփած անչափ կարևոր գոլով: Դորտմունդցիները Պիեր-Էմերիկ Օբամեյանգի օգնությամբ հաշիվը բացեցին խաղավարտից մոտ 10 րոպե առաջ, և Հենոյի խփած գնդակն ամրապնդեց «դեղինների» առավելությունը: Հանդիպման վերջում մրցակցի դարպասապահի անփույթ գործողություններից օգտվեց Մարկո Ռոյսը, ով ձևակերպեց մրցավեճի վերջնական հաշիվը՝ 3-0:

Բորուսիան կարծես թե դուրս է եկել խորը ճգնաժամից և շարունակում է հաղթարշավը Բունդեսլիգայում:

Այս խաղից հետո դորտմունդցիները վաստակեցին 28 միավոր և, չնայած այս պահին ընթանում են 10-րդ հորիզոնականում, այնուամենայնիվ մրցաշարային աղյուսակում թիմերի խիտ դասավորվածության շնորհիվ պահպանում են իրական շանսեր՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելու համար:

Մխիթարյանի գոլի տեսագրությունը բարձր որակով կարող եք դիտել այստեղ:

Վայելե՛նք մեր ֆուտբոլիստի խփած գոլն ու հաջողություն մաղթե՛նք Հենրիխին և իր թիմին:

Mkhitaryan by Omar Momani

Հեղինակի մասին

Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյան

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով: Շախմատի Երևանի չեմպիոն է: Սիրում է ֆուտբոլ, որակյալ երաժշտություն և այն ամենն, ինչ գեղեցիկ է: