Ապրելակերպ Փիլիսոփայություն

Կա՞ տարբերություն էթիկայի և փիլիսոփայության միջև

Պլատոնի փիլիսոփայության նման, Արիստոտելի փիլիսոփայությունը ևս խորն ու անջնջելի հետք է թողել հետագա դարերի փիլիսոփայական մտքի զարգացման վրա։

Արիստոտելի համար մարդիկ քաղաքական էակներ են, այսինքն՝ հասարակական էակներ, և կառավարությունները ստեղծված են հասարակությանը դեպի լավը առաջնորդելու համար։

Արիստոտելն առաջադրում էր, որ պետությունը հասարակության ամենաբարձր մասն էր, այն միտում ուներ ձգտելու դեպի ամենալավը։

Արիստոտելը քաղաքական ուժը դիտարկում էր որպես արժանիքներում և փորձում բնական անհավասարությունների արդյունքը։ Այս տարբերությունների պատճառով նա կողմ էր ունակության և արժեքայնության արիստոկրատիային։

Արիստոտելի համար անհատը չի կարող լինել ամբողջական, եթե չապրի հասարակությունում։

Արիստոտելն ուներ բարձր դատողություն և ապագան կանխագուշակելու ունակություն, նա գիտեր, որ կգա ժամանակ՝ մարդիկ կօգտագործեն գիտությունը, որպեսզի շատ մարդկանց ստրուկ դարձնեն: Որպեսզի դա չպատահեր, նա էթիկան փիլիսոփայությունից առանձնացրեց, սահմանելով որ.

«Էթիկան ծնվել է փիլիսոփայությունից, նա նրա որդին է, ժառանգորդը, ծնվել է նրանից բայց միևնույն ժամանակ նա լրիվ ուրիշ է, ունի ուրիշ առաքելություն»:

Դարձնելով էթիկան ավելի հասանելի բոլորին, բայց միևնույն ժամանակ պահպանելով էթիկայի արիստոկրատական տիտղոսը, որն էլ մինչև հիմա գործում է, այն ունի արիստոկրատական ծագում և էթիկայի հետ առնչվողը նա դառնում է արիստոկրատ: Եվ սա էլ մարդկանց կպաշտպանի, կբարձրացնի ստրուկ կարգավիճակից:

Քանի որ էթիկան իվիճակի է դարձնելու մարդուն արիստոկրատ, այս սկզբունքով էլ շատ թագավորական դինաստիաներ հետագայում պահպանել են իրենց արիստոկրատ լինելը, իսկ շատ դարերում անգամ զրկել էին հասարակ մարդկանց, էթիկայի կանոնների սովորեցնելը: Որավհետև այդ դարերում մարդիկ միմյանցից տարբերվում էին պահվածքով: Պետք չէր հարց ու փորձ անել, որպեսզի իմանային թե նա ով է, բավական էր հետևել նրա պահվածքին, վարքին և ամեն բան արդեն պարզ էր դառնում: Այս վարկած մինչև մեր օրերն էլ գործում է, եթե հասարակության մեջ նկատում ենք կիրթ պահվածքով մեկին, հասկանում ենք, որ նա դուրս է եկել կիրթ ընտանիքից, կամ էլ  զբաղվում է ինքնակրթությամբ:

Դարերի փորձը ապացուցեց, որ էթիկան երբեք իր տեղը չզիջեց, ով նրա հետ ընկերություն արեց, դարձավ արիստոկրատ, իսկ ով հակառակվեց էթիկային՝ էթիկետի կանոններին, փորձելով գահից իջեցնել էթիկային, նա ինքը վնասվեց՝ դուրս շպրտվելով արքայական աշխարհից և զրկվելով այդ տիտղոսից:

Արիստոտելը իր կյանքի վերջին տարիներին հենց այսպես էլ որակեց։ Այս փիլիսոփայությունով էլ նա հիմք դրեց էթիկայի գիտությունը, առանձնացնելով բուն փիլիսոփայությունից: Փիլիսոփայությունը մնաց որպես գիտություն, շատ քչերին հասանելի, իսկ էթիկան եղավ հասանելի, բայց պահպանելով իր արքայական ծագումը:

Փիլիսոփայությունը սովորեցնում է «իմաստության հանդեպ սեր», իսկ էթիկան ոչ միայն իմաստության հանդեպ սեր է այլ դրա պարտադիր կիրառում, ընդհամենը սա եղավ տարբերությունը: 

Փիլիսոփայությունը գեղեցիկ արտահայտված խոսքեր, մտքեր են: Իսկ էթիկա գիտությունը՝ այդ գեղեցիկ մտքերի և խոսքերի կատարողն է, այն էլ պարտադիր: Հակառակ դեպքում կորցնում է իր ուժը:

Էթիկան ոչ միայն գեղեցիկ մտքերի շարան է, այլ նաև գեղեցիկ գործերի արդյունք: Արիստոտել

Ավելացնեմ, որ Ալեքսանդր Մակեդոնացու դաստիարակությամբ զբաղվել է հենց ինքը՝ Արիստոտելը «մ.թ.ա. 343 թ-ին», Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս երկրորդի հրավերով տեղափոխվել է մայրաքաղաք Պելլա և զբաղվել թագաժառանգ Ալեքսանդր Մակեդոնացու դաստիարակությամբ։Ալեքսանդր Մակեդոնացի
Նա Մակեդոնացուն ասում էր.

«Թագավորից թագավոր է ծնվում, իսկ թագավոր դեռ պետք է սովորել դառնալ»:

Էթիկա գիտությունը թագավորական թագ է, ով որ փորձի կրի այն, անկախ իր կամքից դառնում է թագավորական: Սա եղավ Արիստոտելի տեսության հիմանական գաղափարը:

Թագավորական թագ

Թագավորական թագ

Միշտ էլ բոլոր դարերի մարդկանց երեզանքը եղել է լինել թագավոր կամ թագուհի, կամ էլ լինել տվյալ դարաշրջանի հայտնի արիստոկրատը: Ու փորձել է անի ամեն բան, որ հասնի այդ տիտղոսին: Եվ էթիկան իր գիտությունով մարդուն դարձնում է այդպեսին, անկախ նրանից մարդը ծնվել է թագավորական ընտանիքում թե ոչ:

Լինե՞լ թե՛ չլինել, միայն մարդուց՝ մեզանից է կախված:

Թագը իրենով ոչի՛նչ չարժե, մինչև այն մարդու գլխին՝ չդրվի և թագավորը առանց այդ թագի, երբեք էլ թագավոր չի կոչվի:

Որտեղ մարդը, այնտեղ էթիկան, այն մարդու համար է միմիայն:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ:

Մեկնաբանել գրառումը