Ճամփորդություն Պատմություն

Նախքան որևէ երկիր մեկնելը, սրա մասին պե՛տք է իմանան բոլորը

Չկա այնպիսի երկիր, որտեղ մարդիկ ծանոթ չլինեն թեյավճար հասկացողությանը, բայց նաև կան այնպիսի երկրներ, որտեղ այն ընդունված չէ և ավելին, այն կրում է վիրավորական բնույթ, կամ էլ համարվում է կաշառք:

Շատերս ենք օտար երկրներ մեկնում տարբեր պատճառներով, և շատերին է մտահոգում այս կամ այն վայրում թեյավճար թողնելու հարցը:
Երբեմն թեյավճարներ թողնելը պարտադիր բնույթ է կրում, և այն ներառված է լինում պատվերի հաշվի մեջ` որպես սպասարկման վճար, իսկ շատ դեպքերում էլ դա կարող է պարզապես վիրավորել դիմացինին՝ կախված թեյավճարների շուրջ ձևավորված ազգային ավանդույթներից ու կանոններից:

Թեյավճար երկրներում

Թեյավճար երկրներում

Մենք հյուր ենք գնում և որպես հյուր պետք է իմանանք այդ երկրների ապրելակերպը, օրենքները, կարգերը: Մեզ հետաքրքիր է ամեն բան, լինում ենք տարբեր վայրեր, և նաև մեզ հետաքրքիր է նրանց խոհանոցը: Իսկ ճաշելուց հետո մենք անպայման ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել ոչ միայն բառերով, այլ նաև թեյավճարի միջոցով, հատկապես երբ այն մեզ դուր է եկել: Այստեղ արդեն պետք է շատ զգույշ լինել, քանի որ ամեն երկիր չէ որ ընդունում է թեյավճարը: Դրա համար նախքան մեկնելը, պետք է իմանալ մի քանի պարզ բան, որոնցից մեկը դա թեյավճարն է:

Այս պատճառով` անհրաժեշտ է այցելվող երկիրը մանրամասն ուսումնասիրել, որպեսզի անհարմար դրության մեջ չընկնենք, քանի որ կան երկրներ պարտադիր է համարվում, կան երկրներ, որտեղ բացարձակ արգելված է, իսկ կան նաև երկրներ, վճարվում է միայն այն դեպքում, երբ սպասարկումը դուր է եկել: Քանի որ ամեն երկիր ունի իր օրենքները և ավանդույթը կապված թեյավճարի հետ:

Այսպիսով թեյավճարը` տարբեր երկրներում

ԱՄՆ-ում ընդունված է թեյավճարներ թողնել գրեթե ամենուրեք: Այստեղ թեյավճարները միջինում կազմում են պատվերի գումարի 15 -25%-ը:

Թեյավճար Ամերիկայում

Թեյավճար Ամերիկայում

Ամերիակայում կա այսպիսի մի սկզբունք, ինչքան մեծ և թանկ է հաստատությունը, այնքան մեծ է լինում թեյավճարի չափը: Օրինակ պարզ և հասարակ սրճարաններում թողնում են ընդամենը 10% թեյավճար, իսկ եթե խոսքը գնում է ոչ այդքան էլ մեծ ռեստորանի մասին, ապա բավական է թողնել 15%: Իսկ բավականին լավ հաստատությունում չեն հասկանա, երբ թեյավճարը պակաս լինի պատվերի 20-25%: Այս պահանաջը նյունիսկ արձանագրվել է հատուկ ԱՄՆ-ի ազգային ռեստորանների ասոցացիայի հուշագրում: Չնայած դա կիրառել պարտադիր չէ օտար երկրացիների համար, քանի որ պարտադրել դա արդեն ըստ նրանց դառնում է հաճախորդի կամքին բռնություն, բայց տալ ցանակալի է: Չնայած Ամերիկայում չտալ թեյավճար նման է նրան, ասես մատուցողին հանրության առաջ երեսին ապտակ հասցնես, և ասել ոչ բառացի, որ ձեզանից դժգոհ ենք: Անգամ լինում են դեպքեր, որ եթե թեյավճար չտաք, ձեզ կմոտենան և կհարցնեն թե ինչը այն չէր:

Ճապոնիայում ճիշտ հակառակն է, թեյավճար տալը ընդհանրապես  արգելված է:

Թեյավճար Ճապոնիայում

Թեյավճար Ճապոնիայում

Ճապոնացիները վստահ են, որ ծառայում են ամենաբարձր մակարդակի վրա, դա իրենց պարտքն է և թեյավճարը  նրանք ընկալում են որպես վիրավորանք, անկախ նրանից, թե դուք գտնվում եք մեծ կամ փոքր քաղաքում, կամ այցելում որևէ խաղատուն կամ հեղինակավոր գիշերային ակումբ, թեյավճար թողնել անհրաժեշտ չէ:

Ավելին, փորձել  տալ թեյավճար, հնարավոր է վատ արձագանք ստանաք վաճառողի, մատուցողի կամ տաքսու վարորդի կողմից, անգամ մանրը եթե չվերցնեք, մատուցողը ձեր ետևից կգա և այն ետ կտա: Ճապոնիայում բավական է համարվում բառացի ասված շնորհակալությունը, և միայն դրա բացակայությունը ձեզ կդարձնի գռեհիկ: Եթե նույնիսկ հյուրանոցի անձնակազմին ցանկանում եք թեյավճար թողնել, ապա Ճապոնիայում ընդունված է այն փոխանցել հատուկ ծրարի մեջ:

Թեյավճար Ավստրիայում

Թեյավճար Ավստրիայում

Ավստրալիայում թեյավճարը պարտադիր չէ, բայց ցանակալի է, ոչ ոք ձեզանից չի նեղանա և չի հրաժարվի երբ դուք տաք:

Ռեստորաններում խորհուրդ է տրվում թողնել 5-10%-ը պատվերի, հյուրանոցներում 1-2 դոլար, իսկ տաքսու վարորդին  նյունպես:

Ոչ շատ մեծ թիվ է կազմում թեյավճարը Շվեյցարիայում, Նիդեռլանդներում և Ավստրիայում:

Ծանոթ 10% թեյավճարը այդ երկրներում համարվում է շքեղություն: Այստղ ընդունված է թողնել թեյավճար մատուցողներին  ոչ ավելի  քան 3-6%:

Ավստրիայում, ի դեպ, կա մի հիանալի կանոն,  չվճարել ընդհանրապես հաշիվը, եթե դուք խնդրել է երեք անգամ, և մատուցողը չի արձագանքել, դուք իրավունք ունեք դուրս գալ սրճարանից կամ ռեստորանից առանց վճարելու:

Չինաստանում թեյավճար ասվածն ընդհանրապես ընդունված չէ:

Տեղացիները հիմնականում թեյավճարներ չեն թողնում, սակայն օտարերկրացիների կողմից հատկապես հյուրանոցային ոլորտի աշխատակիցներին շնորհակալություն հայտնելը երբեմն կարելի է:

Թեյավճար Բրիտանիայում

Թեյավճար Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում թեյավճարներ թողնելն այդքան էլ տարածված չէ:

Այստեղ ընդունված է հավելյալ սպասարկման վճար թողնել միայն մատուցողներին պատվերի 15%-ի չափով:

Սկանդինավյան երկրներում՝ Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում, համարյա թեյավճարը ներառված է ընդհանուր պատվերի մեջ, և կազմում է 7-10%, եթե ուշադրի կարդաք կտեսնեք որ գրված է «tips included»: Դրա համար նրանք չեն սպասի թեյավճարին, չնայած եթե թողնեք էլ նրանց դա չի վիրավորվի:

Թեյավճարը Ֆրանսիայում

Թեյավճարը Ֆրանսիայում

Ամենաթանկ եվրոպական երկրներից, թեյավճարի իմաստը հասկանում է Ֆրանսիան: Այստեղ 15% սպասարկման գումարն արդեն իսկ օրենքով ներառված է հաշվի մեջ:

Թեյավճարը ֆրանսիացիները անվանում են «pourboire», որը բառացի նշանակում է «որպեսզի խմենք»: Սրճարանների և ռեստորանների մեծ մասը հաշվի մեջ ներառում է թեյավճարը, այնտեղ կա գրված «service compris», այսինքն սպասարկամն վճարը ներառված է, 15-16% կախված պատվերի գումարից: Բացի դրանից Ֆրանսիայում ընդունված է նաև թողնել 0.5-1 եվրո: Այն դնում են կլոր ափսեի մեջ, որով մատուցողը բերում է հաշիվը:

Հետաքրքիրը այն է, Ֆրանսիայի հարավում, մատուցողներ չեն ստանում աշխատավարձ իրենց աշխատանքի դիմաց, այլ ապրում են բացառապես հաճախորդների թեյավճարով: Շատերի կարծիքով այսպիսի մոտեցումը ավելի է լավացնում սպասարկման որակը: Իսկ ըստ ամերիկացիների, պետք է ապահովության համար նախօրոք պահել թեյավճարը:

Թեյավճարներ տրամադրելը դարձել է ավանդույթ նաև Կանադայում և Մեքսիկայում:

Այստեղ թեյավճարները սովորաբար 15- 20 %-ի շրջանակում են:

Գերմանիայում թեյավճարը պարտադիր չի համարվում:

Ոչ մատուցողը, ոչ տաքսիստը և ոչ էլ վարսահարդարները ավելորդ գումար չեն ակնկալում, քանի որ այն ներառաված է վճարվող գումարի մեջ և դա կազմում է 5-10%: Այստեղ իմիջիալոց մշտական հաճախորդներին երեք անգամ այցելելուց հետո, անվճար հյուրասիրում են մեկ բաժակ խմիչք:

Թունիսում կարելի է չվճարել թեյավճար ընդհանրապես, այն ներառված է հաշվի մեջ:

Բայց զբոսաշրջիկները սովորության համաձայն տալիս են  5-10% թեյավճար: Շատ քիչ դեպքեր կտեսնեք, որ սպասարկող անձնակազմը իր վերաբերմունքով կհուշի, որ պետք է տալ: Նրանք դա անում են սիրով, իմանալով որ արդեն ունեն դա: Իսկ ձեր քայլը միայն նրանց համար կրկնակի պարգևատրում է համարվում: Որի համար նրանք ձեզ անձամբ շնորհակալություն կասեն:

Երուսաղեմում հերիք է 10%, իսկ հարակից երկրներում կուրախանան 6-7%-ից անգամ, դրանցից են՝ Բելգիան, Վենգրիան և Սլովենիան:

Թեյավճար Իտալիայում

Թեյավճար Իտալիայում

Իտալիայում թեյավճարը մտնում է հաշվի մեջ և հատուկ ձևով նշվում է «servizio e coperto» – «սպասարկում և ծառայություն» 5%-ից մինչև 10% պատվերի չափից: Այդպիսի թեյավճարի չափով վարձատրվում  են պորտուգալացի և իսպանացի մատուցողները, բայց թեյավճարը այս դեպքում այն նեռարված չէ հաշվի մեջ, այլ դուք պետք է թողնեք:

Հունաստանում  թեյավճարը մի քիչ խիստ է դրված:

Այստեղ «պարտադիր է» պատվեր  10%-ը: Ըստ հունացիների այն անվանում են «ընկերեկան նվեր» «filodorima»: Այս գաղափարի շուրջ գերմանացիները վիճում են, քանի որ նրանք ասում են եթե նվեր, էլ ի՞նչ պարտադրանք:

Թեյավճարը Վրաստանում

Թեյավճարը Վրաստանում

Վրաստնաում էլ կա ընդունված սահմանաչափ, սակայն տարբեր սպասարկման վայրեր ունեն իրենց ավելացրած սպասարկման վճարը հաշվի մեջ և այն կազմում է 7-15%:

Չնայած այս ամենին Վրաստանում նաև ընդունված է վերջում թողնել թեյավճար, ըստ հաճախորդի ցանկությամբ:

Թուրքիայում ընդունված է թողնել թեյավճար: Սովորոբար սրա մասին դուք չզարմանաք, եթե լսեք հենց տուրիստական կազմակերպություններից: Ձեզ կարող են հիշեցնել ավտոբուսում, որտեղից ձեզ ուղեկցում են օդանավակայանից: Բայց հիշեք վճարելով հյուրանոցի համար, այնտեղ արդեն ներառված է բոլոր ծախսերը, ինչ որ նշված է: Դուք արդեն վճարել եք սպասարկման համար, և պետք չի ամեն մի մանրուքի համար փող առաջարկել: Իսկ եթե դուք ցանկանում եք շնորհակալություն հայտնել այն ծառայության համար, որ ձեզ մատուցում են, ապա կարող եք տալ 1 դոլոր թեյավճար: Այդ գումարը կգոհացնի նաև բեռնակրին, ով օգնում է ձեր իրերը տանել հյուրանոց կամ օդանավակայան: Իսկ տաքսու վարորդներին սովորաբար չեն տալիս, իսկ եթե դուք թողնում եք մանրը, ապա նա շնորհակալ կլինի:

 

Կիպրոսում ընդունված է տալ թեյավճար ռեստորանում, տաքսուն, հյուրանոցի ծառայողներին 10%:Թեյավճար Թուրքիայում

Հյուրանոցի համարը մաքրողին կարող եք տալ շաբաթական 3-5 դոլարի համարժեք կիպրոսական ֆունտ, տաքսուն բավարար է կես ֆունտը: Չնյած այս ամենին, ձեր հաշվի մեջ կա արդեն, բայց տալ թե չտալ, դա կախված է միայն սպասարկման որակից:

Եգիպտոսում թեյավճարը հին ավանդույթ է:

Աշխատավարձը տուրիզմում հաշվարկվում է շատ ցածր, հաշվի առնելով թեյավճարը: Ընդունված է տալ քիչ գումար բեռնակրին, մատուցողին, մաքրուհուն, գիդին: Ուղիղ ձևով, ոչ ոք ձեզանից գումար չի ուզի: Իսկ եթե տաք, ապա ձեզ ավելի լավ մատուցում է սպասվում խոստացվածից, անկողնու վրա կհայտնվեն կարապից սրբիչներ, սեղանին թարմ ծաղիկներ, վարդի թերթիկեր և այլ էսթետիկական պահեր:

Թեյավճարը Եգիպտոսում

Թեյավճարը Եգիպտոսում

Խնդիր զբոսաշրջիկների համար առաջանում է փողոցում: Եթե ցանկանում ես նկարվել ուխտի հետ վճարի 5 պաունդ, եթե ցանկանում ես երեխային նկարել էշի վրա, նորից վճարիր: Մոլորվել ես քաղաքում և խնդրում ես քեզ օգնեն, սկզբից գումար են ուզելու, վճարիր նոր: Եթե տաքսին ձեզ տեղ է հասցրել և վճարելուց բացի, նա նաև կարող է ուզել թեյավճար, բայց ոչ օֆիցալ տաքսիները, այլ պատահական:

Քաղաքի փողոցներում տեղացի բնակիչները կարող են լինել շատ համառ, գումար ուզելով, և տուրիստների և տեղացիների հանդեպ: Այսպիսի դեպքերում պետք է մի քիչ զգուշ լինել և հստակ խիստ ձայնով ասել, որ ձեզ պետք չէ նրանց ծառայությունը, մանավադ, եթե առաջին անգամ եք լինում, կարող եք ընկնել ազդեցության տակ և մեծ գումարներ կորցնել, որն էլ հաճախ պատահում է նորեկների հետ: Բայց ոչ մի դեպքում չվիրավորել նրանց, դա եգիպտական բիզնեսն է, դա նրանց ապրելակերպն է: Նրանք առաջարկում են իրենց ծառայությունը և դրա դիմաց պահանջում գումար, որն էլ արդարացի է:

Ամեն երկրում կա կանոն և ավանդույթ թեյավաճարի հետ կապված, և հետևել դրանց դա միայն ձեր կամքն է, անկախ այն ամենից որ երկրում եք դուք գտնվում:

Հայաստանը նույնպես ետ չի մնացել թեյավճարի քաղաքականությունից:

Թեյավճարը Հայաստանում

Թեյավճարը Հայաստանում

Ճիշտ է մեզ մոտ չկա օրենքով  հստակ սահմանված գումար, բայց տալը ընդունված է, և այն կազմում է պատվերի 5-15%, իսկ եթե պատվերի գումարի չափը բարձր է, այս դեպքում թեյավճարի չափը փոխվում է: Կա նաև կարծիք, որ հայ զբոսաշրջիկները առատաձեռն են այս հարցում, և ոչ միայն օտար երկրներում այլ նաև այստեղ՝ Հայաստանում, մենք և շատ հյուրասեր ազգ ենք, և նաև շատ առատաձեռն: Դա մեր մշակույթի՝ արյան մեջ է, որը փոխանցվում է ժառանգաբար:

Այսպիսով հիշենք՝ թեյավաճարը պարտադիր չէ, բայց ցանկալի է:

Համաշխարհային թեյավճարի քաղաքականությունը այսպիսին է. Ոչ մեկին ոչինչ չտալ, եթե սպասարկումը չի համապատասխանել էթիկետի կանոններին:

«Տալ թեյավճար դա ավանդույթ է, տալ միայն այն ժամանակ, երբ դրան արժանի են՝ դա արդեն դիրքորոշում է, որը ինքնին թելադրում է լավ սպասարկում: Իսկ եթե թեյավճարը ընդհանուր հաշվի մեջ չկա, ապա պետք է անպայման վճարել»:

Հարգելի հաճախորդներ, եթե ձեզ իրականում լավ են սպասարկել, ապա ինչո՞ւ մարդուն մի փոքրիկ թեյավճարով շնորհակալություն չհայտնել:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: