Ֆիլմեր

Ինտերստելլար

Ֆիլմ, որը կփոխի ձեր պատկերացումը տիեզերքի մասին

Երբ չորային կլիման հանգեցնում է արդյունաբերության կտրուկ նվազեցմանն ու մարդկությանը կանգնեցնում լուրջ խնդիրների առջև, գիտնականների մի խումբ ուղևորվում է ուսումնասիրություն կատարելու սև խոռոչում:

Նրանց նպատակն է վերծանել այն պայմանները, որոնք հնարավորություն կտան մարդկությանը բնակություն հաստատել այլ մոլորակում:

Ժանր՝ Դրամա, ֆանտաստիկա
Բյուջե՝ $165 մլն.
Երկիր՝ ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա
Դերերում՝ Մեթյու Մակքոնահի, Էն Հեթուեյ, Մայքլ Քեյն
Ռեժիսոր՝ Քրիստոֆեր Նոլան

Մեզնից շատերին է հետաքրքրում, թե ի՞նչ գաղտնիքներ է թաքցնում տիեզերքը, ի՞նչ են իրենցից իրականում ներկայացնում սև խոռոչները, և արդյո՞ք կա կյանք մեր մոլորակից դուրս:
Այս ֆիլմում Քրիստոֆեր Նոլանը մեզ է ներկայացնում իր կարծիքը այդ բոլոր հարցերի մասին:

Չնայած նրան, որ ֆիլմը տևում է բավական երկար՝ ավելի կոնկրետ 169 րոպե, այն ուղղակի հիացրեց կինոսիրահարներին:
Ֆիլմի ընդհանուր եկամուտը կազմել է $672 մլն. :
Նկարահանումները տեղի են ունեցել 2013-ի վերջին՝ Կանադայի Ալբերտա նահանգում, ինչպես նաև՝ Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում։

interstellar-3840x2160

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Մեկնաբանել գրառումը