Երաժշտություն Պատմություն

Արձագանք եվրատեսիլյան սկանդալին. «Հայաստանի դրոշը պարծանք է, ոչ թե փալաս»

Կարեն Հակոբյան
Հեղինակ՝ Կարեն Հակոբյան

Ուզում եմ շնորհավորել իմ բոլոր հայրենակիցներին այս տարի Եվրատեսիլում Genealogy խմբով ներկայանալու առիթով, քանի որ նման խմբի ստեղծման գաղափարը Եղեռնի մասին աշխարհին պատմող քայլերից է:
Մայիսի 19-ը շատերիս համար այդ սպասված օրն էր, Եվրատեսիլ երգի մրցույթի մեկնարկի օրը: Աշխարհի տարբեր ծայրերից հայերին միաբանել էր հեռուստացույցի առջև երկու բան՝ տեսնելու Genealogy խմբին Հայաստանը պատվով ներկայացնելիս և թե ինչպես են միլիոնավոր մարդիկ այս կատարման միջոցով իմանում Հայոց պատմության սև էջի՝ Հայոց Ցեղասպանության մասին:

Հայոց եռագույնը և…

Սակայն տեղի ունեցավ մի բան, որը ոչ միայն անսպասելի էր, այլ նաև խայտառակություն էր բարոյական խորը արժեքներ կրող հայ ազգի համար: Մենք տեսանք, թե ինչպես Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի տղաներից մեկը՝ ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը, հայկական դրոշով ծածկեց Կոնչիտայի մերկ ուսերը և ասաց. “Armenia loves you” (Հայաստանը սիրում է քեզ)…

Այժմ ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել մի քանի կետի վրա: Նախ նշեմ, որ չեմ զարմանում այդ տղայի նման պահվածքի վրա, քանի որ խիստ կասկածելի է, թե մեր հայրենակիցը որքանով է ինտեգրված Հայաստանի տղամարդկանց մտածելակերպի հետ:

Միգուցե նա արել է այս քայլն առանց գիտակցելու, բայց մենք գիտակցելով ցանկանում ենք շտկել նրա սխալը:

Կոնչի՛տա, վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանի մեծ մասը չի սիրում քո կերպարը: Սա պարզապես ենթադրություն չէ, սա հային բնորոշ մտածելակերպ է:

Եվ նշեմ նաև, որ պետության դրոշը որևէ մեկի վրա գցել, դա նշանակում է խոնարհեցնել ազգը նրա առջև: Հայ ազգը չի խոնարհվել և չի խոնարհվի նման մարդկանց առջև, այս մասին վկայում է մեր պատմությունը: Մենք միայն խոնարհվում ենք Աստծո առջև:

Մեծ ուրախություն կվերապրեի, եթե այդ տղան ավելի հաճախ այցելեր Հայաստան, ավելի շատ ինֆորմացվեր հայկական մենթալիտետից, քանի որ հայ լինելը միայն գեներով չէ պայմանավորված, այլ նաև հոգով, մտքով և նաև պարտավորություններով:

Չեմ մեղադրում նրան, քանի որ նրա գաղափարը հայի և հայկական բարոյական արժեքների մասին միգուցե այդքան է: Բայց օգտվելով խոսքի ազատությունից ուզում եմ համարձակ հայտարարել, որ Հայաստանը երբեք չի սիրել Կոնչիտայի կերպարը և կանենք ամեն բան, որ երբեք չսիրի:

Դիտեք տեսանյութը 1:35 վարկյանից

Ո՞ւմ է սիրում Հայաստանը

Հայաստանը սիրում է տղամարդկանց, ովքեր սիրում են, ապրում են, աշխատում են իրենց ընտանիքի և հայրենիքի օգտին: Կանանց, ովքեր սիրում են, աշխատում են, խնամում են իրենց ընտանիքները և իրենց դրացի Հայրենակիցներին: Սա է Հայաստանի պատկերը եղել, կա և լինելու է: Բարոյականությունը և պարկեշտությունը՝ սրանք այն խոսքերից են, որ բնութագրում են մեր ազգին, և տալիս են իրական պատկերը մեր Հայոց եռագույն դրոշի:

Վերջում միայն կավելացնեմ այն, որ շնորհակալ եմ գեղեցիկ կատարմամբ Հայաստանը այդ մրցույթում ներկայացնելու համար, սակայն հայ ազգի պարծանքը մի՛ նետեք ամեն պատահածի ուսերին, հատկապես, երբ նա չունի սեռական կողմնորոշում:

Հայ ազգը ձեզ սատարում է, որպեսզի լավ ներկայացնեք մեր երկիրն ու պատվով անցնեք ձեզ վստահված ուղին, բայց նման ցինիզմը հանդուրժել չենք կարող:

genealogy-at-tsitsernakaberd

Հեղինակի մասին

Կարեն Հակոբյան

Կարեն Հակոբյան

Սովորում է Ուտրեխտի համալսարանի (Հոլանդիա) Փոքր և միջին ձեռնարկատիրության կառավարման ֆակուլտետում՝ «Առաջնորդություն և ստեղծագործական բիզնես» մասնագիտացմամբ: Edita Media հոլդինգի և Armenia Design ընկերության հիմնադիրն է: Սիրում է ընթերցանություն, առցանց մարքեթինգ և սպորտ: