Ապշեցնող

Այս երկրներում ամենաշատն են օգտագործում…

The World Map with Flags
YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Աշխարհում ամենաշատը կարտոֆիլ օգտագործում են Պորտուգալիայում: Ամեն տարի պորտուգալացիներից յուրաքանչյուրն օգտագործում է 225կգ կարտոֆիլ:

Սուրճը ամենաշատը օգտագործում են շվեդները: Ամեն տարի նրանցից յուրաքանչյուրը օգտագործում է 12կգ սուրճ:

Ամենաշատ շաքար օգտագործում են Կոստա Ռիկացիները: Նրանք տարեկան օգտագործում են 60կգ շաքար:

Ամենաշատ միս են օգտագործում են Նոր Զելանդիայում: Ամեն տարի յուրաքանչյուր նոր զելանդացի օգտագործում է 117կգ միս:

Հարավային Աֆրիկայի սպիտակամորթները օգտագործում են ալկոհոլի մեծ բաժինը: Նրանցից յուրաքանչյուրը ամեն տարի խմում է 8.2 լիտր մաքուր սպիրտ:

Գարեջուր օգտագործում են ամենաշատը չեխերը: Նրանցից յուրաքանչյուրը խմում է 126 լիտր գարեջուր տարեկան:

Ամենաշատը կոնֆետեղեն օգտագործում են անգլիացիները: Ամեն անգլիացի տարեկան ուտում է 14.1կգ կոնֆետեղեն:

Ջայլամի 1 ձուն հավասար է հավի 20-25 ձվի: 1 ջայլամի ձուն կկշտացնի մոտ 10 մարդու:

Կոպենհագենի քաղաքապետարանի համար 1955թ-ին կառուցվել է աշխարհի ամենաճշգրիտ ժամացույցը: Ժամացույցը 300 տարում սխալվում է միայն 0.5 վայրկյանով:

Գլազգոյի Համալսարան աշխարհի ամենաերիտասարդ ուսանողը ընդունվել է 1834 թվականին՝ լինելով ընդամենը 10 տարեկան: Երիտասարդ ուսանողը Ուիլյամ Թոմսոնն էր, որը հետագայում դարձավ մեծ գիտնական Լորդ Կելվինը:

Գերմանիայում արտադրվել է ամենճշգրիտ կշեռքը՝ Սարտորի-US-4108 էլեկտրոնային փոքր կշեռքը:  Սարտորի-US-4108-ին զիջում է միայն հոլանդական Ֆիլիպս ֆիրմայի պատրաստած կշեռքը, որը չափում է գրամի հարյուրմիլիոներորդական մասը:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: