Բիզնես

Գործարար էթիկայի գլխավոր կանոնները

Գործարար միջավայրում, ինչպես և աշխարհիկ կյանքում, գոյություն ունեն որոշակի օրենքներ և կանոններ, որոնց ամբողջությունը  ստացել  է  գործարար էթիկա անվանումը: Սա, ըստ էության, մուտքն է գործարար մարդկանց աշխարհ, բիզնես միջավայրում շփման էտալոնը:

Գործարար էթիկային չտիրապետելը կամ չիմանալը հաճախ որոշակի իրավիճակներում սայթաքելու պատճառ է դառնում, խոչընդոտ հաջողակ բանակցություններ վարելու, շուկայում ընկերության և ապրանքի առաջմղման, հաջողակ  կարիերայի ստեղծման գործում: Պրոֆեսիոնալի (մասնագետի) կերպարը միանգամից չի ձևավորվում: Գործարար էթիկան` փորձառության, փորձագիտության հետ միասին շատ կարևոր դեր է խաղում այդ գործում: Մարդուն պետք է դատել ըստ նրա գործերի, պահելաձևի, գործարար միջավայրում հարաբերություններ հաստատելու ունակության:

Հագուստի համապատասխանություն

Մարդու մասին առաջին կարծիքը կազմվում է ըստ նրա արտաքին տեսքի. գործարար պիջակ, կոկիկ սանրվածք, ներդաշնակ ընտրված աքսեսուարներ: Արտաքին տեսքը խոսում է մարդու կարգավիճակի և հասարակության մեջ ունեցած դիրքի մասին, կարող է բնութագրել  նրա բնավորությունը և ներքնաշխարհը ավելի լավ, քան նրա խոսքերը այդ կանեն: Տեղեկատվություն կրում է ոչ միայն խոսքը, այլև հագուստը, սանրվածքը, զուգման պարագաները: Արտաքին տեսքի մարտահրավերը և սադրանքը հակառակվում է հանրությանը, նրա օրենքներին և բարոյական հիմքերին:

Շատ խոշոր ընկերություններում կոորպորատիվ վաճառքների գրքում ընդհանուր համազգեստի ձեռքբերման համար նշվում է առանձին հոդված: Եթե ձեռնարկությունը  կամ  կազմակերպությունը չունի անձնակազմի  արտաքին տեսքի  հետ կապված խիստ պահանջներ, ապա անհրաժեշտ է անցում կատարել գործարար աշխարհում ընդունված պահանջներին և կանոններին:

Աշխատանքային սեղանը որպես ներքնաշխարհի հայելի

Սեղանի վրա կարգուկանոնը ենթադրում է կարգուկանոն գլխում: Այս հին իմաստությունը ոսկե տառերով պետք է գրել յուրաքանչյուր գործնական սենյակի դռան վրա: Պարադիր չէ լինել հոգեբան, որպեսզի, նայելով աշխատասեղանին, հասկանալ, թե աշխատակիցներից  ով և ինչպես է աշխատում:

  1. Թղթերով հեղեղված, փոշու հաստ շերտով սեղան
  2. Կատարյալ մաքուր, առանց ավելորդ որևէ առարկայի սեղան
  3. Սիրելիների, երեխաների նկարներով, ծաղիկներով, հուշանվերներով սեղան
  4. Խիստ կարգուկանոն, թղթերի, թղթապանակների և գրքերի հավասար դասավորություն: Ամեն ինչ իր տեղում:
  5. Գործատուին առաջին հերթին պետք է հետաքրքրի, թե ինչպիսի աշխատողներ են նշված աշխատանքային սեղանների տերերը:

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: