Բիզնես

Ինչպիսի՞ն պետք է լինի գործարարի ժեստերը

Գործարար էթիկայի այս հատվածը պահանջում է մանրամասն նկարագրություն: Ժեստերը, շարժուձևը մարդու մասին ավելին կարող են ասել, քան խոսքերը:

Աշխատանքի ժամանակ աշխատակցի շարժը պետք է լինի էներգիայով լի` ոչ չափից շատ արագ, ոչ դանդաղ: Քայլվածքը պետք է լինի վստահ, միաժամանակ խորհուրդ չի տրվում քայլելիս օրորել ձեռքերը և անել խոշոր քայլեր: Ուղիղ կեցվածքը, վստահ հայացքը, շարժումներում  անվստահության բացակայությունը ենթադրում է, որ աշխատակիցը գործի մարդ  է:

Ձեռքսեղմումը աշխատակցին մոտենալու  միակ տակտիկական քայլն է, որը գործարար միջավայրում թույլատրվում է: Ուսին թափահարելը, ամուր գրկախառնությունները, համբույրները և ընկերական այլ ժեստեր նախատեսված են միայն մոտ  գործընկերների և հարազատների հետ շփման համար: Ձեռքսեղմման ժամանակ ձեռքը չպետք է լինի անտարբեր, խոնավ կամ սառը: Հաճելի չէ երկար թափահարել կամ ուժեղ սեղմել զրուցակցի ձեռքը:

Բառերը, տեսքտը կամ մտքերը  վերահսկելը այդքան էլ մեծ բարդություն չի ներկայացնում իրենից: Նույնը չենք կարող ասել ժեստերի և շարժումների մասին, ինչն ավելի բարդ գործ է: Խելացի զրուցակիցը միանգամից կհասկանա զրուցակցի մտադրությունը կամ ստելու փաստը նրա ժեստերից, մարմնի շարժումներից:  Գործարար գրականությունը որպես օգնական առաջարկում է ընթերցել Ալլան Պիզի «Մարմնի շարժման լեզուն» և Փոլ Հեքմանի «Ստի հոգեբանությունը», «Խաբիր ինձ եթե կարող ես»  գրքերը:

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: