Դիզայն Ֆիլմեր

Շվարցենեգերը բացեց իր թանգարանը (լուսանկարներ)

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Հոլիվուդյան աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը իրեն նվիրված թանգարան է բացել իր հարազատ՝ ավստրիական Տալ գյուղում, որը գտնվում է Գրաց քաղաքի մոտակայքում:

Բացման արարողությանը ներկա են գտնվել հարյուրավոր հյուրեր:

Թանգարանում են գտնվում Շվարցենեգերի ընտանեկան լուսանկարները, առաջին ծանրաձողը, երկաթյա մահճակալը, որի վրա քնել է նա երիտասարդ տարիքում:

1. Իր ողջույնի խոսքում Շվարցենեգերն ասել է. «Ինձ համար սա միայն թանգարան չէ, այլ կամքի խորհրդանիշ, որ ամենքն ունեն հնարավորություն հասնելու ավելիին»:
1

2. Շվարցենեգերն անձամբ է մասնակցել թանգարանի պատրաստմանը, շինարարներին նվիրելով իր անձնական իրերից շատերը, ինչպես նաև ատրիբուտներ տարբեր ֆիլմերից, որոնք կրել է նա:2

3. Շվարցենեգերը ներկաներին բացատրել է, որ իր տունը թանգարանի վերածելով՝ ցանկացել է հիշեցնել բոլորին, որ յուրաքանչյուրը կարող է հասնել հաջողությունների: Իր կարիերան սկսելով բոդիբիլդինգից՝ նա դարձել է դերասան: Մեծ հաջողություններ է գրանցել՝ խաղալով մարտաֆիլմերում, ինչպիսիք են «Քոնանը» և «Տերմինատորը»:
3

4. Ավարտելով քաղաքական կարիերան՝ Շվարցենեգերը շարունակել է նկարահանվել ֆիլմերում:4

5. Հարյուրավոր մարդիկ եկել էին թանգարանի բացման արարողությանը՝ տեսնելու Առնոլդին և նրա որդի Պատրիկին:5

6. Ահա այս տանն է ապրել Առնոլդ Շվարցենեգերն իր մանկության տարիները, որն էլ այժմ իր թանգարանն է Տալ-Գրաց բնակավայրում:6

7. Այս երկաթյա մահճակալին է մեծացել փոքրիկ Առնոլդը, երբ պարապում էր և փորձում հասնել բարձունքների:7

8. Սեղանը, որը ևս իր տեղն է գտել թանգարանում, արդեն նահանգապետ Շվարցենեգերի աշխատասենյակում էր, որի վրա նա աշխատում էր Կալիֆորնիայի նահանգապետ եղած ժամանակ:8

9. Ներկաներից ոչ մեկը չի լքել տարածքը, չնայած հորդառատ անձրևին:9

10. Նրա դերակատարումներին ծանոթ են բոլորը:10

11. Այս արձանը պատմում է Առնոլդ Շվարցենեգերի անցած ուղու մասին՝ բոդիբիլդերից մինչև դերասան և նահանգապետ:11

12. Թանգարանում ամեն կերպ կրկնօրինակված է Շվարցենեգերների տունը: Խոհանոցի նույն մասում տեղադրված է երկաթյա վառարանը, որի վրա Առնոլդի մայրը պատրաստել է որդու սիրած ուտեստները:12

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան