Երաժշտություն Պատմություն

Սարդարապատ – Երբ չի մնում ելք ու ճար ♫

Խոսք` Պարույր Սևակի:
Երաժշտություն` Էդգար Հովհաննիսյանի:

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար.
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Ավարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած, շունչներս տանք
Սարդարապատի պատի տակ:

Բայց մենք չընկանք,
Մենք միշտ կանք,
Մենք չհանգանք, դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը.
Որ մեր հոգու պարտքը տանք:

sartarabad

Հեղինակի մասին

Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյան

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով: Շախմատի Երևանի չեմպիոն է: Սիրում է ֆուտբոլ, որակյալ երաժշտություն և այն ամենն, ինչ գեղեցիկ է: