Ապրելակերպ

Ինչու՞ երիտասարդներն այլևս չեն գնում մեքենաներ և տներ

Սոնա Վարդանյան
Հեղինակ՝ Սոնա Վարդանյան

Հաջողության ավանդական չափման ձևը՝ սեփական ավտոմեքենան և բնակարանն այլևս արդիական չեն: Աշխարհի մասշտաբով ավելի ու ավելի շատ երիտասարդներ չեն ցանկանում գնել դրանք: Բազմաթիվ հետազոտող մասնագետների հետազոտությունները ցույց են տալիս, որ 30-35 տարեկան, այսպես կոչված միլիոնատեր մարդիկ, արդեն հազվադեպ են գնում տներ և առավել հազվադեպ՝ մեքենաներ:

Ի դեպ, նրանք չեն կատարում դրանցից առավել թանկարժեք գնումներ, բացառությամբ, իհարկե, iphon-ների:
Ամերիկայում մինչև 35 տարեկան մարդկանց անվանում են «Վարձակալների սերունդ»:

Ինչու՞ է այսպես և ի՞նչ է կատարվում:

Որոշ սոցիոլոգներ կարծում են, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօրվա երիտասարդի բաժնեմասը կրում է շատ ֆինանսական կորուստներ: Այդ իսկ պատճառով՝ մարդիկ ուղղակի վախենում են վերցնել լուրջ վարկեր:
Բայց նույնիսկ դա չէ կարևոր, այլ բանն այն է, որ այժմյան երիտասարդ սերունդը տարբերվում է իրենց հայրերի սերունդից այլ արժեքներով:

Այսօրվա երիտասարդն ուսումնասիրում է «հաջողություն» հասկացողությունը: Եթե առաջ հաջողակ մարդիկ համարվում էին այն մարդիկ, ովքեր ունեին սեփական բնակավայր և ավտոմեքենա, ապա այժմ հատուկ պատվի են արժանանում նրանք, ովքեր գումար են կուտակել փորձառություն և լավ տպավորություն ձեռք բերելու համար: Ինչպիսիք են, օրինակ՝ ճանապարհորդները, էքստրիմի սիրահարները և սկսնակները:

Երիտասարդները գիտակցաբար հրաժարվում են անշարժ գույքի և կահույքի գնումներից՝ նախընտրելով ապառիկ վերցնել դրանք: Բանն այն է, որ այժմ մարդիկ չեն ցանկանում ունենալ բարգավաճում և կայունություն, այլ ցանկանում են ունենալ ճկուն գրաֆիկ, ֆինանսական և աշխարհագրական դիրքի անկախություն:
Նյութական իրերն ուղղակի դադարում են հետաքրքրել մարդկանց: Ինչու՞ ունենալ ավտոմեքենա, եթե կա տաքսի: Չէ՞ որ, ըստ էության այն համարվում է սեփական մեքենա, այն էլ վարորդով, իսկ այդ ծառայությունից օգտվելն այդքան էլ թանկ չէ, որքան՝ սեփական մեքենա ունենալն է:
Ինչու՞ գնել տուն գեղատեսիլ վայրում և գնալ այնտեղ հանգստանալու, եթե աշխարհի ցանկացած անկյունում կարելի է գտնել բնակավայր՝  տուրիստական գործակալության միջոցով: Դուք ստիպված չեք լինի ձեր սիրելի երկրում ապառիկի համար ավել վճարել կամ գնել գույք:

Նախ և առաջ, դուք չգիտեք, թե որքան ժամանակ եք ապրելու այնտեղ, որտեղ ապրում եք: Իսկ երկրորդը, ինչի՞ համար վերցնել 40 տարով հիփոթեք, եթե կարելի է համակերպվել այն փաստի հետ, որ անցկացնելու եք ձեր ամբողջ կյանքը վարձակալված բնակարանում: Վերջ ի վերջո, հաջորդող մի քանի տարվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, աշխատատեղը կփոխեք, իսկ եթե վարձում եք բնակարան, ապա ոչինչ չի խանգարում տեղափոխվել գրասենյակին ավելի մոտ: Ֆորբեսը զեկուցում է, որ այժմյան երիտասարդները փոխում են իրենց աշխատանքը երեք տարին մեկ:
Իրերի սեփականության հասկացությունն այլևս արդիական չէ:

Գրախոս Ատլանտիկ Ջեյմս Գաբինը բացատրում է այդ երևույթը հետևյալ կերպ.

«Վերջին տաս տարիների ընթացքում հոգեբանները անցկացրել են բազմաթիվ հետազոտություններ՝ ապացուցելով, որ երջանկության և բարեկեցության տեսանկյունից ավելի ձեռնտու է ծախսել գումար նոր փորձ ձեռք բերելու համար, այլ ոչ թե՝ նոր իրեր: Այդ դեպքում, ավելի երջանիկ եք լինում»:

Հատվածներ Գեմբլինի հոդվածից.

«Պարզվում է, որ մարդիկ այլևս չեն ցանկանում լսել ձեր գնած բնակարանի մասին: Նրանք ցանկանում են լսել, թե ինչ հրաշալի եք անցկացրել ձեր հանգստյան օրերը: Անգամ վատ փորձառությունը, վերջ ի վերջո դառնում է մեծ պատմություն:

Մարդկանց միջև փոխազդեցությունը ունի մեծ կարևորություն այս հարցում. Կլինե՞ն երջանիկ, թե ոչ: Այսպիսով, դուք պետք է խոսեք այլ մարդկանց հետ, ունենաք շատ ընկերներ: Իհարկե, մյուսներին ավելի հաճելի կլինի լսել այն մասին, թե ինչպես եք դուք գնացել խենթ ճանապարհորդության կամ ինչպես եք մեկ տարի ապրել վայրի երկրում, այլ ոչ թե քանի բնակարան եք հասցրել գնել»:

Կա ևս մեկ բան: Բանն այն է, որ այն իրերը, որոնք մեր սեփականությունն են և հատկապես, եթե դրանք շատ թանկ են՝ ստիպում են մեզ անհանգստանալ դրանց համար:
Գնեք ավտոմեքենա և դուք ամեն անգամ կընկնեք ցնցման մեջ, երբ ձեր պատուհանից կլսվի ինչ-որ մեկի մեքենայի ազդանշանը:
Գնեք տուն և լցրեք այն թանկարժեք տեխնիկայով. դուք կվախենաք գողությունից: Դեռ չեմ ասում, որ մեքենաները հնարավոր է քերծվեն, բախվեն…, սակայն ստացած փորձառությունը ձեզանից ոչ ոք չի խլի:

Մեր ծնողները չեն ունեցել ճանապարհորդելու հնարավորություն այնպես, ինչպես մենք: Նրանք չեն ունեցել հնարավորություն զվարճանալու այնպես, ինչպես մենք: Նրանք չեն ունեցել բավականաչափ հնարավորություն նոր բիզնես սկսելու համար այնպես, ինչպես հիմա մենք ունենք: Նրանք գնել են տներ և ավտոմեքենաներ, որպեսզի ներդրում կատարեն, իսկ մենք այդպես վարվել այլևս չենք ցանկանում:
Վերջ ի վերջո, ցանկացած գնված իր, եթե դա տուն կամ ավտոմեքենա չէ, ապա ժամանակի ընթացքում կարժեզրկվի: Իսկ եթե մտածենք այն մասին, թե ինչպես է ճգնաժամը ավելի ու ավելի էժանացնում անշարժ գույքը, ապա ամեն ինչ դառնում է ավելի ակնհայտ…

Ահա թե որն է ավելի կարևոր. Փորձառությունը, որը չեն գողանում և չի արժեզրկվում:

Հեղինակի մասին

Սոնա Վարդանյան

Սոնա Վարդանյան

Սովորում է Երևանի Պետական հումանիտար քոլեջի «Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բաժնում: Սիրում է զբաղվել զբոսաշրջությամբ, կազմակերպել արշավներ և էքսկուրսիաներ, շփվել տարբեր ազգությունների մարդկանց հետ: