Դիզայն

Այս կինը բամբուկներից հրաշք տուն է պատրաստել Բալի կղզում

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Նորաձևության բնագավառում աշխատող նյույորքցի Էլորա Հարդին մի գեղեցիկ օր որոշեց փոխել իր կյանքը: Նա թողեց իր բոլոր գործերը և ուղևորվեց Ինդոնեզիա՝ Բալի կղզի, որտեղ 5 տարվա ընթացքում բամբուկներից մի հրաշալի տուն պատրաստեց:

Հարդին ոգեշնչվել է իր հոր օրինակից, ով Ամերիկայում բամբուկից տներ է պատրաստում և գովազդում, որ իր աշխատանքն ամենաորակյալ շինանյութից է:
Տների դիմացկունությունը նույնն է, ինչ բետոնե և պողպատե շինանյութով պատրաստված շենքերինը:

Միևնույն ժամանակ բամբուկը ամենաարագ աճողն է իր տեսակի մեջ աշխարհում, այդ պատճառով կարող է հանդիսանալ գլխավոր շինանյութը ապագայում:

 

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան