Փիլիսոփայություն

Անգամ Աստված սխալ համարեց…

Մեկ անգամ բժշկի մոտ այցելության է գնում մի մարդ և խնդրում օգնել իրեն:

Ասում է, որ շատ տխուր է, որ կյանքում նրան ոչինչ չի ուրախացնում, և խնդրում է օգնել իրեն․ դուրս գալ ծանր հոգեկան իրավիճակից:
Բժիշկը հարցաքննելուց հետո տալիս է վերջին հարցը․
– Իսկ դու ընկեր կամ ընկերուհի ունե՞ս: Ունե՞ս մեկին, ում հետ կկարողանաս ժամանակ և հաճելի պահեր անցկացնել:
Ո՛չ, ես ոչ ոքի չունեմ, ես այնքան զբաղված եմ իմ աշխատանքով, որ չեմ կարողանում շփվել մարդկանց հետ:
Բժիշկը մի պահ լռելուց հետո պատասխանում է.
– Ես քեզ ոչնչով օգնել չեմ կարող, բայց մեր քաղաքում կա մի ծաղրածու, ով կարողանում է բոլորին ուրախացնել, ով անհնարին է, որ որևէ մեկին չկարողանա ծիծաղեցնել և հանել տխրությունից: Միայն նա կկարողանա օգնել քեզ:
Այցելուն պատասխանում է բժշկին.
– Բժի՜շկ, այդ ծաղրածուն ես եմ…
Բժիշկը պատասխանում է.
– Ուրեմն փնտրիր մեկին, որ նա ինքը քեզ կցանկանա ուախացնել:

Քո հիվանդության անունը միայնություն է:

Տխուր ծաղրածու

Տխուր ծաղրածու

Գիտես՝ այն նման է մի երեխայի, ով սկզբից սկսում է գնդակով խաղալ, նա ուրախանում է, իսկ հետո, երբ ցանկանում է իսկական խաղը խաղալ, նա արդեն փնտրում է մեկին, ով իրեն կօգնի խաղը խաղալ: Այդպես էլ դու ես, դու խաղում ես մենակ, բայց քեզ պետք է ևս մեկը:

Մտածի՛ր սրա մասին, փնտրի՛ր մեկին, երբ տաս քո ներսի ուրախությունը, նա էլ ետ կվերադարձնի կրկին քեզ:

Անգամ Աստված, միակ բանը, որ իր արարչագործության մեջ չհավանեց, ասելով լավ չէ, սխալ է… դա Ադամի միայնակ լինելն էր: Աստված նայելով Ադամի աչքերի մեջ՝ տեսավ տխրությունը: Աստված Ադամի լիարժեք ուրախության համար արարեց ևս մեկին՝ Եվային և նոր ավարտեց իր արարչագործությունը՝ ասելով ամեն բան շատ լավ է, բարի:

Միայնակ մարդը, երբե՛ք, երջանիկ լինել չի կարող:

  • Մարդու երջանկությունը մեկ այլ մարդու մեջ է:
  • Անհատը չի կարող լինել ամբողջական, եթե չապրի հասարակությունում։ Արիստոտել
  • Մարդիկ միայնակ են, քանի որ կամուրջների փոխարեն պարիսպներ են կառուցում: Անհայտ հեղինակ
  • Միայնությունը պետք է փնտրել․ այն ապրում է մեծ քաղաքներում: Ռենե Դեկարտ
  • Միայնության մեջ ամեն մարդ իր մեջ տեսնում է այն, ինչ նա իրականում կա: Շոպենհաուեր

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: