Ապրելակերպ

Այս տեսանյութի համար քեզ թարգմանիչ պետք չէ, դու այս լեզուն հաստատ գիտես

Երկրի վրա կա մի լեզու, որ բոլորն են հասկանում, բայց ոչ բոլորն են խոսում:

Դա բարությունն է, մի լեզու, որը տալիս է քեզ հնարավորություն ցույց տալու քո իրական մարդ լինելը, իսկ դիմացինին էլ տալիս է հնարավորություն մարդ զգալու:

  • Հոգու համար բարությունը նույնն է, ինչ-որ առողջությունը մարմնի. այն չի երևում, երբ ունես այն, և ամեն դեպքում այն միշտ բերում է հաջողության: Լ. Տոլստոյ
  • Փորձեք լինել գոնե մի փոքր բարի և դուք կտեսնեք, որ այլևս իվիճակի չեք վատ արարք կատարելու: Կոնֆուցիոս
  • Բարություն արեք, քանի դուք կաք… : Դենի Դիդրո
  • Ինչքան մարդու մեջ բարություն կա, այնքան նրա մեջ կյանք կա: Էմերսոն
  • Բարությունը միշտ կիշխի գեղեցկությանը: Հենրիխ Հեյնե
  • Բարությունը մերժում են փոքրերը, իսկ մեծերը այն կրում են իրենց ուսերին:
  • Բարությունը դա մի լույս է, որ վառում է կարիքավորի սրտում հանգած հույսը: 
  • Բարիքը, որ արարել եք այսօր, վաղը մարդիկ մոռացության կմատնեն, միևնույնն է՝ բարիք արարեք: Մայր Թերեզա
  • Երբեք բարությունը չմոռանաս, քանի որ դու դրա արդյունքն ես, արարված բարի Աստծուց: Սբ. Շենուդա Գ Հայրապետ

Ես դեմ չեմ կենդանիների հանդեպ բարությանը, այլ դեմ եմ, որ մարդիկ՝ մարդուն են մոռացել:

Էական չէ, թե ով և ինչ է խոսում Ձեր մասին` ընդունեք այդ ամենը ժպիտով ու շարունակեք Ձեր գործը: Մայր Թերեզա

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: